Այս տարի Երևանի պետական դպրոցներ են գնացել 11 հազար 234 առաջին դասարանցիներ։
Ուրախ իրարանցում էր տիրում ոչ միայն դպրոցներում, այլ նաև բուհերում և քոլեջներում։ Վաղ առավոտից հանդիսավոր միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքի բոլորի հանրակրթական հաստատություններում, իսկ փողոցներում կային շատ ծաղիկներ և փուչիկներ։
Գիտելիքի օրը Երևանում տոնեցին մեծ շուքով։ Sputnik Արմենիան ներկայացնում է այդ տոնական օրվա ֆոտոշարքը։