11:22 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Լուսանկարներ

Կենդանի լեգենդ Քշիշտոֆ Պենդերեցկին Երևանում է

Ստանալ կարճ հղումը
202 0 0
  • Երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ժամանել է Հայաստան` մասնակցելու Պետական երիտասարդական նվագախմբի 10–ամյակին նվիրված համերգին
  • Լեհ կոմպոզիտորը Կոմիտասի անվան թանգարան–ինստիտուտի մոտ
  • Քշիշտոֆ Պենդերեցկու խոսքով` իր վրա ազդեցություն են գործել երկու համաշխարհային հանճարներ` Բախը և Կոմիտասը
  • Երևանում կոմպոզիտորը նախ այցելեց Կոմիտասի անվան թանգարան–ինստիտուտ
  • Կոմպոզիտորն անցնում էր թանգարանի սրահներով, որտեղ հնչում էր Կոմիտասի երաժշտությունը և ցուցադրված էին լուսանկարներ, ձեռագրեր, նոտայի տետրեր և Կոմիտասի այլ անձնական իրերը
  • Պենդերեցկին լուռ լսում էր Կոմիտասի ծանր կյանքի համառոտ պատմությունը
  • Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստան է ժամանել տիկնոջ հետ
  • «Զարմանալի և յուրահատուկ երևույթ է, երբ կոմպոզիտորը նաև հերոս է, իսկ Կոմիտասը հենց այդպիսին է»,- ասաց Պենդերեցկին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում
  • Երաժիշտը հուշամատյանում գրություն թողեց, որը, ինչպես հետո լրագրողներին խոստովանեց մաեստրոն, հատված էր իր ստեղծագործությունից։ Նա նաև նշեց, որ Կոմիտասը զգալի ազդեցություն է ունեցել իր ստեղծագործության վրա
  • Քշիշտոֆ Պենդերեցկին ժամանակակից երաժշտական մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից է, նա կոմպոզիտոր է, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ
© Sputnik / Asatur Yesayants
Երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ժամանել է Հայաստան` մասնակցելու Պետական երիտասարդական նվագախմբի 10–ամյակին նվիրված համերգին

Երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ժամանել է Հայաստան` մասնակցելու Պետական երիտասարդական նվագախմբի 10–ամյակին նվիրված համերգին

Հայաստանում անվանի կոմպոզիտորն այցելել է հայ մեծանուն երգահան Կոմիտասի անվան թանգարան–ինստիտուտ։

Պենդերեցկու խոսքով` իր վրա ազդեցություն են թողել երկու համաշխարհային հանճարներ` Բախը և Կոմիտասը։

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ