Դուդուկը հին հայկական ավանդական երաժշտական գործիք է, պատրաստվում է ծիրանենուց և ունի յուրահատուկ հնչողություն:
Sputnik Արմենիան այցելել է դուդուկագործ, ազգությամբ ասորի Միխայիլ Սադոևի արհեստանոց, որտեղ նա ներկայացրել է երաժշտական գործիքի պատրաստման գործընթացն ու դրա առանձնահատկությունները: Միխայիլ Սադոևն արդեն երկար տարիներ ի վեր դուդուկ է պատրաստում ու ցավով է նշում, որ իր գործը շարունակողներ այսօր քիչ կան:Դուդուկի պատրաստման գործընթացին և դրա առանձնահատկություններին առաջարկում ենք ծանոթանալ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում:




















































