Ղարաբաղյան հակամարտության թեժացման օրերին Ադրբեջանի թիրախներից մեկը դարձավ Թալիշ գյուղը։ Sputnik Արմենիան ներկայացնում է, թե ինչ տեսք ունի Թալիշն այսօր։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողություններն ուղղված էին ոչ միայն զորամասերի, այլև խաղաղ բնակիչների դեմ։ Ապրիլի 5-ին ղարաբաղյան հակամարտության կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը, սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել պայմանավորվածությունը և ապրիլի 6-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ.–ին ծնված Արմեն Գասպարյանը։



































































