00:18 24 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD488.71
  • GBP636.30
  • EUR554.15
  • RUB7.46
Լուսանկարներ

Աշխարհի կանայք. հայուհուց մինչև գեյշա

Ստանալ կարճ հղումը
29220
  • Տուարեգ ցեղի ներկայացուցիչ` իմզադ (աֆրիկյան լարային երաժշտական գործիք) պատրաստող վարպետ: Իմզադ նվագելու ավանդույթը հետզհետե վերանում է, քանի որ միայն կանանց է թույլատրվում իմզադ նվագել: Տուարեգների լեգենդի համաձայն՝ իրենք արմատներով սերում են լեգենդար նախամոր և մեծն կառավարիչ, Սահարայի թագուհի Թին Հինանից, որն ամազոնուհի էր և Հոգգար էր եկել իր աղախնի հետ ներկայիս Մարոկկոյի հարավային շրջանից:
  • Անիտա Մբենգուե Նդիայեն քաղաքական գործիչ է և Սենեգալի սոցիալիստական կուսակցության կանանց թևի անդամ, նա պայքարում է հանուն կնոջ իրավունքների: Սենեգալի որոշ շրջաններում մինչև այսօր կանանց թլպատում են, ինչը բացի ֆիզիկական վնասից, նաև լուրջ հոգեբանական շեղումներ է առաջացնում:
  • Ավանդական հանդերձանքով հնդկուհին մասնակցում է հնդուական Ամանորի տոնակատարությանը: Այդ օրը կանայք և երեխաները տան շքամուտքը զարդարում են ռանգոլիի նրբագեղ նախշազարդերով, որոնց վառ գույները խորհրդանշում են գարնան գեղեցկությունն ու թարմությունը:
  • Հին Հավանայի փողոցներից մեկում կուբացի կինը սիգար է ծխում: Կուբայի կանայք միշտ տարբերվել են յուրօրինակ արտաքինով և ազատությամբ: Մայրաքաղաքի փողոցներում ցերեկվա ժամերին կարելի է գլխաշորով կանանց տեսնել: Նրանց գլխաշորի տակ մազերը խոպոպած փաթթուկներ են, որպեսզի երեկոյան հասարակությանը ներկայանան գեղեցիկ սանրվածքով:
  • Հրաշալի մայկոն` գեյշայի աշակերտուհին, ավանդական Կիոտո է պարում: Գեյշաների ծառայությունների մատուցման վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ կան: Իրականում գեյշայի ու մայկոյի պարտականությունը հյուրերին զբաղեցնելն է: Եթե գեյշա բառը կազմող հիերոգլիֆները բառացի թարգմանենք, կստացվի «արվեստի մարդ»: Հայկական մշակույթում գեյշան կարելի է համեմատել թամադայի հետ:
  • Կինը սամբա է պարում Սամբադրոմի դիմակահանդեսի ժամանակ: Սամբադրոմը Ռիո-դե-Ժանեյրոյի փողոցներից մեկն է, նախատեսված է փողոցային երթերի, զանգվածային միջոցառումների համար: Բրազիլիայի ավանդական դիմակահանդեսը սովորաբար տևում է 4 գիշեր` ժամը 21:00-ից մինչ լուսաբաց:
  • Ռուսական ազգային հագուստով կինը բարեկենդանի տոնակատարության ժամանակ, Սուզդալի փայտե ճարտարապետության թանգարանի տարածքում: Ռուսաստանում կանանց զգեստի հիմնական բաղկացուցիչը երկար վերնաշապիկն էր, որը զարդարում էին եզերազարդերով կամ ասեղնագործ նախշերով, երբեմն մարգարիտներ էին ամրացնում վրան: Իվան Ահեղի ժամանակաշրջանում հարուստ կանայք մեկը մյուսի վրայից երեք զգեստ էին կրում: Մեկ զգեստ հագնելն անպարկեշտություն էր համարվում: Բոյարուհու զգեստը կարող էր 15-20 կգ կշռել:
  • Ֆուլա ցեղի ներկայացուցիչ: Ֆուլաները քոչվոր անասնապահներ են եղել, որոնք իրենց հոտը տանում էին Արևմտյան Աֆրիկայի անապատներ: Ֆուլաները հայտնի են իրենց զարմանալի զգեստներով և վառ արտաքինով: Կանանց ոսկյա ականջօղերը խոսում են հարստության և որոշակի կարգավիճակի մասին:
  • Յուպիկ: Այս մշակույթը կրող կանայք ու տղամարդիկ իրարից առանձին են ապրում: Նրանց տները մոտ էին գտնվում, երբեմն միմյանց կապվում էին թունելի միջոցով: Կանայք աղջիկներին սովորեցնում էին մորթի մշակել, կարել, ձուկ և այլ որսամիս պատրաստել, գործել: Ամեն ձմեռ 3-6 շաբաթ աղջիկներն ուսանում էին տղամարդկանց տանը, իսկ տղաները` կանանց: Աղջիկներին սովորեցնում էին որսի գնալ և գործիքներ պատրաստել, իսկ տղաներին` եփել ու կարել:
  • Պադաունգ կանայք 5 տարեկանից վզին պղնձյա օղակներ են կրում: Հետզհետե օղակների քանակն ավելանում է: Կանայք վստահեցնում են, որ սա իրենց ցեղին բնորոշող ավանդույթ է, որը ժառանգել են մայրերից: Բացի այդ, երկար վիզը գեղեցկության և բարեկեցության չափանիշ է համարվում:
  • Նեպալցի կինը Կատմանդուում: Թեև 2005 թվականին կառավարությունը օրենքով արգելել է դաշտանի շրջանում կնոջը մեկուսացնելու պրակտիկան, այնուհանդերձ մինչ օրս այն կիրառվում է: Կանայք և աղջիկներն այդ շրջանում տեղափոխվում են գոմ, քարանձավ կամ մեկ մարդու համար նախատեսված հատուկ տնակ: Մի շաբաթ շարունակ նրանց արգելվում է հպվել մարդկանց, կաթնամթերք և մսից պատրաստված կերակուրներ ուտել, ինչպես նաև հասարակական վայրեր այցելել և լվացվել ջրի ընդհանուր աղբյուրից:
  • Գերմանացի կանայք Օքթոբերֆեստ գարեջրի փառատոնի ժամանակ: Փառատոնի մասնակիցներից շատերը չեն կարողանում ճիշտ հաշվարկել իրենց ուժերն ու արբած վիճակում անվայել արարքներ են թույլ տալիս: Բռնության դեպքերը կանխելու համար Օքթոբերֆեստի կազմակերպիչները հատուկ ուղեցույց են կազմել կանանց համար, որպեսզի նրանք կարողանան խուսափել գինովցած տղամարդկանցից:
  • Շիադավան աղջիկները Իրաքից: Մուսուլմանական ավանդույթների համաձայն՝ կինը լիովին ենթարկվում է ամուսնուն: Կնոջ հիմնական գործը ընտանիքի հոգսն է, այն դեպքում, երբ տղամարդը պետք է լուծի ֆինանսական խնդիրները: Սակայն եթե կինը ցանկանա, ապա կարող է իր խնամակալի թույլտվությամբ կրթություն ստանալ և աշխատել:
  • Հայուհի: Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։
Farouk Batiche / AFP
Տուարեգ ցեղի ներկայացուցիչ` իմզադ (աֆրիկյան լարային երաժշտական գործիք) պատրաստող վարպետ: Իմզադ նվագելու ավանդույթը հետզհետե վերանում է, քանի որ միայն կանանց է թույլատրվում իմզադ նվագել: Տուարեգների լեգենդի համաձայն՝ իրենք արմատներով սերում են լեգենդար նախամոր և մեծն կառավարիչ, Սահարայի թագուհի Թին Հինանից, որն ամազոնուհի էր և Հոգգար էր եկել իր աղախնի հետ ներկայիս Մարոկկոյի հարավային շրջանից:

Sputnik Արմենիայի այս ֆոտոշարքում ներկայացված են աշխարհի տարբեր անկյուններում ապրող կանայք

Կանանցից շատերը պահպանում են իրենց ազգին կամ ցեղին բնորոշ ավանդույթները:

Կնոջ սոցիալական վիճակը, նրա դերն ու տեղը հասարակության մեջ, տարբեր մշակույթներում որոշակի պատմական նշանակություն ունեն: Որոշ ավանդապաշտ նահապետական հասարակություններում տղամարդիկ առավելություններ ունեն կանանց նկատմամբ, դա հատկապես ցայտուն է արտահայտված իսլամական երկրներում:

Տղամարդկանց նկատմամբ առավելություններ ունեցող կանանց թիվն աշխարհում անհամեմատ քիչ է: Այս դեպքում թերևս տեղին կլինի հիշել ամազոնուհիներին, որոնք ըստ հին հունական առասպելաբանության՝ միակուրծք կանանց ցեղ էին ներկայացնում և աչքի էին ընկնում իրենց ռազմատենչությամբ։ Ամազոնուհիները չէին հանդուրժում տղամարդու ներկայությունը:

 

 

Այլ ֆոտոշարքեր

  • Չիկագոյի Skydeck ledge դիտահարթակը
    Last update: 22:43 22.02.2019
    22:43 22.02.2019

    Աշխարհի դիտահարթակները. վայրեր, ուր առանց վալիդոլի դժվար կլինի. լուսանկարներ

    Մարդիկ ձգտում են ընդգրկել անընդգրկելին, անհավանական զգացողություններ ստանալ, ապշել շրջակա աշխարհի հոյակապ լինելով, բազմաթիվ գեղեցիկ լուսանկարներ անել, հիանալ սքանչելի տեսարաններով։

    78
    9
  • Վրաստանի պաշտպանության նախարար Լևոն Իզորիայի առաջին պաշտոնական այցը Հայաստան
    Last update: 21:41 21.02.2019
    21:41 21.02.2019

    Վրացի նախարար Իզորիան շնորհակալություն հայտնեց Հայաստանին. լուսանկարներ

    Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի` Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցը հագեցած էր։ Նրան դիմավորեց Դավիթ Տոնոյանը, հետո ստորագրեցին 2019թ–ի երկկողմ ծրագիրը, խոսեցին լրագրողների հետ, այցելեցին «Եռաբլուր» պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին «Ծիծեռնակաբերդում, եղան նաև Երևանի կոնյակի գործարանում։

    45
    13
  • Հովհաննես Թումանյանի նկարը Երևանում
    Last update: 11:20 19.02.2019
    11:20 19.02.2019

    «Լիներ հեռու մի անկյուն...». Հովհաննես Թումանյանը` բոլորի սրտում և աչքերում

    150 տարի առաջ այս օրը Լոռվա Դսեղում լույս աշխարհ եկավ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Այսօր համայն հայությունը`Հայաստանում և նրա սահմաններից դուրս, նշում է բանաստեղծի հոբելյանը։ Եվ ընդհանրապես, տարին հայտարարվել է թումանյանական։

    366
    19
  • Դերասանուհի Ժուլյետ Բինոշ
    Last update: 23:25 18.02.2019
    23:25 18.02.2019

    Ինքնատիպ, ոճային, պարզապես շքեղ. Բեռլինալե 2019-ի զգեստները

    Գերմանիայի մայրաքաղաքում ավարտվեց Բեռլինի միջազգային 69-րդ կինոփառատոնը, ամփոփվեցին արդյունքները։ Սակայն բացի պարգև ստացած ֆիլմերը քննարկելուց, աշխարհում ակտիվորեն ուսումնասիրում են այն զգեստները, որոնցով փայլեցին կինոյի աշխարհի աստղերը։ Այդ զարմանահրաշ աշխարհը կարելի է ընկղմվել Sputnik Արմենիայի ֆոտոթղթակցի օբյեկտիվի շնորհիվ։

    72
    20

Գլխավոր թեմաներ