18:35 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Լուսանկարներ

Դրիֆթ և սլալոմ շոու Վանաձորում

Ստանալ կարճ հղումը
78 0 0
  • STR-ի անդամ Պավել Պողոսյանը տալիս է ավտոմրցաշարի մեկնարկը
  • Մրցաշարին մասնակցում էին տարբեր մակնիշի ավտոմեքենաներ
  • Վարորդներից մեկը բոլորին զարմացրել էր մեքենայի բեռնախցիկից դուրս եկած ռեզինե արյունոտ ձեռքով
  • Մրցաշարի ամենահայտնի ավտոմեքենաներից մեկը՝ Սուբարուն
  • Մրցաշարի մեկնարկը տրված է, վարորդները կատարում են սլալոմ վարժությունը
  • Մրցաշարի կազմակերպիչներից՝ Արսեն Մանուկյանը
  • Յուրաքանչյուր վարժությունից հետո վարորդներն ու ներկաները քննարկում էին անցած ճանապարհն ու ավտոմեքենայի վիճակը
  • Սլալոմ վարժություն. երկրորդ փուլ
  • Մանկատան երեխաներին էր տրվել մեկնարկն ազդարարելու իրավունքը
  • Արսեն Մանուկյանը դրիֆտ շոուի ժամանակ
  • Դրիֆտից հետո ավտոմեքենայի անվադողն այսպիսի տեսք է ստանում: Դրիֆտի կանոնն է՝ վարժությունն ավարտել անիվը ծակելով
  • Ավտոմրցաշարին մասնակցում էին նաև «Տոյոտա Ալտեզա» մակնիշի ավտոմեքենաները, որոնք շատ հայտնի են ավտոսիրահարների շրջանում
  • Արսեն Մանուկյանը պատրաստվում է սլալոմ վարժանքին
  • Ավտոմրցաշարի ներկաները
  • «Տոյոտա Ալտեզան» կատարում է վարժությունները
  • Րաֆֆին իր ԲՄՎ-ով գրավեց երկրորդ պատվավոր տեղը
  • Ավտոմրցաշարի հաղթողների գավաթները
  • Դրիֆտի անբաժան մասը՝ անվադողերից դուրս եկող ծուխն ու վառվող ռեզինի հոտը
  • Սիրողական կարգի հաղթողները
  • Ավտոշոուի մասնակից մոտոցիկլավարը դրիֆտի ժամանակ նույնպես ծակեց անիվը
  • Ավտոմրցաշարին մասնակցում էին նաև կին վարորդներ
  • Ավտոմրցաշարի կազմակերպիչներն ու մանկատան երեխաները
  • Վանաձորի հրապարակը դրիֆտից հետո
  • Միակ մասնակիցը, որն ավտոմրցաշարում հնարքներ էր ցուցադրում ռուսական արտադրության ավտոմեքենայով
  • Պրոֆեսիոնալ կարգի հաղթողները
  • Մրցաշարի երկրորդ տեղը զբաղեցրած ավտոմեքենան դրիֆտ կատարելիս
  • Ավտոմրցաշարի հաղթող Արսեն Մանուկյանը սլալոմ վարժանքի ընթացքում
© Sputnik / Aram Nersesyan
STR-ի անդամ Պավել Պողոսյանը տալիս է ավտոմրցաշարի մեկնարկը

Վանաձոր քաղաքում ամառվա վերջին ամսվա վերջին օրը սլալոմ ավտոմրցաշար անցկացվեց, որը նվիրված էր տեղի մանկատան երեխաներին:

STR-ի կազմակերպած ավտոմրցաշարի ընթացքում, բացի սլալոմ հնարքներից, ցուցադրվեց դրիֆթ շոու, որին մասնակցեցին նաև կին վարորդները: Արագության և ավտոմեքենաների սիրահարների խելահեղ շոուին ներկա էր նաև Sputnik Արմենիան, որին այդ ամենի անմիջական մասնակիցը դառնալու բացառիկ հնարավորություն էր ընձեռվել: Տեսանյութը կարող եք դիտել Sputnik Էքստրիմի շրջանակում, իսկ այստեղ առաջարկում ենք ավտոմրցաշարն ու դրիֆտ շոուն վայելել լուսանկարներ միջոցով: 

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ