00:06 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Լուսանկարներ

Սպիտակ տան հայկական գորգն ու 50 գրամ բրինձ սոված որբերի համար

Ստանալ կարճ հղումը
9512
  • Աշխարհում ամենամեծ որբանոցը, որը հիմնադրել է Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն, գտնվում էր Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի)։ Որբանոցը, որտեղ բնակվում էր մինչև 20 հազար հայ երեխա, գտնվում էր զորավարժարանում։ Այն գոյատևել է 1921-1929 թվականները։ Եվս մեկ խոշոր որբանոց է համարվում, այդ շրջանում ստեղծված «Թռչնի բույնը», որը գտնվում է Լիբանանի Բիբլոսում։
  • 1.	Գյումրիի որբանոցում որբերի հագուստից և մազերից պատրաստված տիկնիկները։ Ձեռագործ խաղալիքների տեսքից դատելով, երևում է, որ երեխաները փորձել են իրենց տիկնիկներին զգացմունքներ հաղորդել։
  • 2.	Լիբանանի Ղազիր գյուղում բացվել է նաև աղջիկների մանկատուն, որը ղեկավարում էր շվեյցարիացի միսիոներ Յակոբ Կյունցլերը։ Տարբեր ժամանակ այստեղ ապրել են հազարից մինչև մեկուկես հազար որբ հայեր։ Արհեստանոցներում աղջիկներին գորգագործություն էին սովորեցնում։
  • «Ես հինգ հազար սոված որբերից մեկն եմ։ Իմ հայրենակիցներին օգնություն է հարկավոր, գցեք ձեր հանգանակությունը այս արկղը», – գրված է տուփի վրա։ Տուփի վրա գրված էր նաև հասցեն։
  • 5.	 Այս կտրոնները լրացնելով, ցանկացողը կարող էր որոշակի գումար ուղարկել որպես հանգանակություն մեկ կամ մի քանի որբի։
  • Մեդալ, որով պարգևատրում էին ամերիկյան կոմիտեի այն աշխատակիցներին, որոնք իրենց ներդրումն ունեին մարդասիրական գործունեության իրականացման մեջ։
  • Մեկ դոլար արժողությամբ նամականիշներ, որոնց վրա որբ երեխաներ են պատկերված։ Յուրաքանչյուր վաճառված նամականիշից ստացված գումար գնում էր հայ որբերի աջակցմանը։
  • 7.	Կրծքանշան «Փրկի՛ր կյանքը»։  Յուրաքանչյուր վաճառված կրծքանշանից ստացված գումար գնում էր հայ որբերի աջակցմանը։
  • Բրնձով փոքրիկ շիշ.  Շշի մեջ 50 գրամ բրինձ էր տեղավորվում, որը մեկ երեխայի ճաշի չափաբաժինն էր։
© Sputnik/ Asatur Yesayants
Աշխարհում ամենամեծ որբանոցը, որը հիմնադրել է Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն, գտնվում էր Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի)։ Որբանոցը, որտեղ բնակվում էր մինչև 20 հազար հայ երեխա, գտնվում էր զորավարժարանում։ Այն գոյատևել է 1921-1929 թվականները։
Եվս մեկ խոշոր որբանոց է համարվում, այդ շրջանում ստեղծված «Թռչնի բույնը», որը գտնվում է Լիբանանի Բիբլոսում։

Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման ժամանակ օգնության կարգով ամբողջ աշխարհում որբանոցներ էին բացում նրանց համար, ովքեր ողջ էին մնացել։

Որբանոցների հիմնադիրների շարքում էր 1915 թվականին բացված Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն։

Այն ստեղծվել էր Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանի և 101 տարվա պատմություն ունեցող ողբերգական իրադարձությունների ականատես Հենրի Մորգենթաուի առաջարկով։

Կոմիտեն գործել է մինչև 1930 թվականը և գործունեության 15 տարվա ընթացքում հարյուրավոր երեխաների կյանք փրկել։

 

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ