02:33 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Լուսանկարներ

Հաղթանակի կամուրջ. յոթ տասնամյակ «բարձունքում»

Ստանալ կարճ հղումը
415 0 0
  • Երևանի խորհրդանիշ դարձած Հաղթանակի կամուրջը
  • Գերմանացի ռազմագերիները կառուցում են Հաղթանակի կամուրջը, 1944թ.
  • «Արարատ» կոնյակի գործարանը և Հաղթանակի կամուրջը, 1952թ.
  • Այսպես էր Երևանում կառուցվում Հաղթանակի կամուրջը, 1944թ.
  • 1945 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում բացվեց Հաղթանակի կամուրջը
  • Կիլիկիա թաղամասը և Հաղթանակի կամուրջը
  • Հաղթանակի կամուրջ, 2016թ.
  • Հաղթանակի կամուրջը դարձել է Երևանի խորհրդանիշներից մեկը
  • Հաղթանակի կամուրջը դարձել է Երևանի խորհրդանիշներից մեկը, 2016թ.
© Sputnik / А. Экекян
Երևանի խորհրդանիշ դարձած Հաղթանակի կամուրջը

Երևանի Հաղթանակի կամրջի բացումը տեղի ունեցավ 71 տարի առաջ այս օրը` 1945թ. նոյեմբերի 25-ին։ Կամրջի շինարարությունը սկսվել էր դեռևս 1941-ից, սակայն դրան նոր թափ հաղորդեցին գերմանացի ռազմագերիները։

Պատերազմի օրերին երկրում աշխատող ձեռքի պակասը կար, և Ստալինգրադի ճակատամարտից հետո Հայաստան բերված առաջին ռազմագերիների խմբերը միացան կամրջի շինարարությանը։ Ինչպես գրում է Հովիկ Չարխչյանը, առանց ուսադիրների զինվորական համազգեստ կրող մարդկանց շարասյուները հսկիչների ուղեկցությամբ վաղ առավոտյան հայտնվում էին քաղաքի որևէ փողոցում, և մերձակայքը լցվում էր մուրճերի, քլունգների ու բահերի թակոցներով, հռնդացող մեքենաների ձայներով: Գործը տևում էր մինչև ուշ գիշեր, իսկ նրանց ամենահավատարիմ հանդիսատեսը դպրոց շտապող կամ վերադարձող երեխաներն էին, որոնք ժամերով հետևում էին գերիների աշխատանքին: Գերիներին օրական տրվում էր 300 գրամ հաց, ու նրանք երեխաների ձեռքից հաճույքով էին վերցնում իրենց համար բերված մի կտոր սև հացը, այլ ուտելիք ու մրգեր, և այդ նվիրատվության դիմաց պարգևատրում նրանց ինքնաշեն առարկաներով:

Հրազդան գետի վրա կառուցված յոթկամարանի կամրջի ճարտարագետն է Սիմոն Հովնանյանը, ճարտարապետները՝ Ա. Մամիջանյանը և Ա. Ասատրյանը։ Կամուրջը միացնում է Մաշտոցի և Իսակովի պողոտաները, երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 34։ Կամրջի աջ ու ձախ ափերին մայրաքաղաքի խոհրհդանիշ համարվող երկու շինություններ են` Երևանի կոնյակի գործարանը և Երևանի գինու կոմբինատը։

 

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ