00:58 24 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Լուսանկարներ

20–րդ դարի «աստղային» հիվանդությունը

Ստանալ կարճ հղումը
6410
  • Քլաուս Նոմի (1944-1983). Ամերիկայում հայտնի գերմանացի կոնտրտենոր։ Ավանգարդ կատարողն առաջին հայտնի մարդն է եղել, որը դարձել է ՁԻԱՀ–ի զոհ։
  • Ֆրեդի Մերկուրի (1946-1991). Queen խմբի լեգենդար վոկալիստը։ Նրա իսկական անունը Ֆարուհ Բալսարա է։ Նա իրական սպառնալիքը զգացել է, երբ երկու սիրեկանները մահացել են ՁԻԱՀ–ից։
  • Ռուդոլֆ Նուրիև (1938-1993). խորհրդային, անգլիական և ֆրանսիական աշխարհահռչակ պարող, բալետի արտիստ և բալետմայստեր, Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ Նրա ստեղծագործական ծրագրերի և կյանքի վրա խաչ քաշեց սարսափելի հիվանդությունը` ՁԻԱՀ–ը։
  • Easy E (1963-1995). 1995 թ.–ի մարտի 16–ին ԶԼՄ–ները գրել են. «Անվանի հարդկոր–ռեփերը, որը գովերգել է սեքսը, հանցագործությունները և բռնությունը, հոսպիտալացվել է ՁԻԱՀ ախտորոշմամբ։ Անձամբ նա ասում է, որ գաղափար չունի, թե ինչպես է վարակվել»։ 20–րդ դարի ժանտախտը խլել է նաև նրա կյանքը։
  • Միշել Ֆուկո (1926-1984). նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա, պատմաբան։ Ֆուկոն դարձել է Ֆրանսիայում հոգեվերլուծության առաջին ամբիոնի հիմնադիրը։ Նա լայն ճանաչում է ստացել «Խելագարություն և քաղաքակրթություն» գրքի լույս տեսնելուց հետո, որում քննարկվում են սոցիալական գիտությունների, բանտերի, սեքսուալության և խելագարության հարցերը։ 1984 թ.–ին մահացել է ՁԻԱՀ–ից հետևանքով առաջացած բարդություններից։
  • Էնթոնի Փերկինս  (1932-1992). ամերիկյան դերասան, որը համարվել է 1950-ականների վերջի հոլիվուդյան կինոյի ամենախոստումնալից աստղերից մեկը։ Նա Սոֆի Լորենի հետ նկարվել է մի քանի ֆիլմում։ Էնթոնի Փերկինսը մահացել է ՁԻԱՀ–ից՝ 60 տարեկանում։ Նրա կինը` Բերի Բերենսոնը, նույնպես ողբերգական ճակատագիր է ունեցել. մահացել է 2001թ.–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչական գործողության ժամանակ։
  • Այզեկ Ազիմով (1920-1992). 1992 թ.–ին ՁԻԱՀ–ից մահացել է անվանի ամերիկացի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը։ 1983 թ.–ին, երբ ՁԻԱՀ–ի մասին շատ քիչ բան էր հայտնի, վիրահատել են գրողի սիրտը, և նա վարակվել է ՁԻԱՀ–ով դոնորային արյան միջոցով։ ՁԻԱՀ–ի ֆոնին զարգացել է սրտային և երիկամային անբավարարություն, որի պատճառով Ազիմովը մահացել է։
  • Ռոք Հադսոն (1925-1985). Առաջին մեծության հոլիվուդյան աստող, հերոս–սիրեկան և սուպերմեն Ռոք Հադսոնը համասեռամոլ է եղել։ Նա ցնցել է ամբողջ աշխարհը` պատմելով իր կյանքի իրական պատմությունը։ Դրանից երկու ամիս անց` 1985 թ.–ի հոկտեմբերի 2–ին, նա մահացել է ՁԻԱՀ–ից՝ Բևերլի Հիլզում գտնվող իր շքեղ առանձնատանը։
  • Օֆրա Հազա (1957-2000). իսրայելցի երգչուհի և դերասանուհի, որը ծնվել է բազմազավակ ընտանիքում։ 1980-1983 թ.թ. չորս անգամ ճանաչվել է այդ երկրի լավագույն երգչուհի։ Իսրայելի սիրված երգչուհին մահացել է ՁԻԱՀ–ից։
  • Ֆրանկո Մոսկինո (1950-1994). իտալացի մոդելավորող, որը հայտնի է գունեղ, հանդուգն և, որոշ առումով, ծաղրածուի ոճով։ Որոշ աղբյուրներ պնդում էին, որ նա մահացել է քաղցկեղից, մյուսները` ՁԻԱՀ–ից։
  • Ջիա Մարի Կարանջի (1960-1986). ամերիկացի մոդել, աշխարհի առաջին սուպերմոդելներից մեկը։ Ջիա Մարի Կարանջին բազմիցս փորձել է ազատվել թմրանյութերից ունեցած կախվածությունից, բայց միշտ ինչ–որ բան է պատահել, և նա վերադարձել է նախկին վիճակին։ Հետո Ջիան հիվանդացել է թոքաբորբով և հայտնվել հիվանդանոցում։ Հետազոտությունից հետո պարզվել է, որ նա հիվանդ է ՁԻԱՀ–ով։
  • Թոմի Մորիսոն (1969-2013). ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ինչպես նաև դերասան, WBO վարկածով աշխարհի չեմպիոն ծանր քաշային կարգում։ Ինչպես պատմել է Մորիսոնի մայրը, հայտնի բռնցքամարտիկն ընդհանրապես չի հավատացել ՄԻԱՎ–ի և ՁԻԱՀ–ի գոյությանը։ Մարզիկը մահացել է չարագույժ հիվանդությունից։
AFP
Քլաուս Նոմի (1944-1983). Ամերիկայում հայտնի գերմանացի կոնտրտենոր։ Ավանգարդ կատարողն առաջին հայտնի մարդն է եղել, որը դարձել է ՁԻԱՀ–ի զոհ։

Ամեն տարի դեկտեմբերի 1–ին նշվում է ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ 20–րդ դարի ժանտախտը խլել է միլիոնավոր մարդկանց կյանքեր, այդ թվում` անվանի երաժիշտների, դերասանների, մարզիկների, գրողների։ Sputnik Արմենիան ներկայացնում է հայտնի մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ–ից։

  • Անդրե Հանրաճանաչ երգիչ, բազմաթիվ միջազգային երգի մրցույթների մասնակից և հաղթող։ 2006 թվականին Անդրեն դարձավ Հայաստանը ներկայացնող առաջին երգիչը Եվրատեսիլ երգի մրցույթում
    Last update: 17:06 21.01.2017
    17:06 21.01.2017

    Շաբաթվա մարդիկ

    Sputnik Արմենիան ներկայացնում է իր նոր՝ «Շաբաթվա մարդիկ» նախագիծը, որի շրջանակներում մենք մեր ընթերցողին կծանոթացնենք ամենատարբեր մարդկանց հետ:

    102
    7
  • «Դակար-2017»
    Last update: 00:29 20.01.2017
    00:29 20.01.2017

    Ավազաբլուրներն ու լեռները. «Դակար-2017»

    Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում հունվարի 2-ին մեկնարկել է «Դակար-2017» մրցավազքը: 9000 կմ երկարություն ունեցող երթուղու սկզբնական փուլերն անցկացվեցին Արգենտինայի տարածքում, այնուհետև` Բոլիվիայում: Եզրափակիչ պայքարն ավարտվեց Բուենոս Այրեսում:

    31
    13
  • Ձմեռային այգի
    Last update: 21:07 14.01.2017
    21:07 14.01.2017

    Հեքիաթային ձմեռ՝ մառախլապատ Երևանում. Ձմեռային այգի

    Տոնական տրամադրությունը չի լքի երևանցիներին այնքան ժամանակ, քանի դեռ մայրաքաղաքում գործում է «Ձմեռային այգի» հանգստի գոտին: Փոքրիկ հեքիաթային աշխարհում ամեն ինչ կա՝ սահադաշտից սկսած մինչև էլֆեր և հիասքանչ սառցե քանդակներ: Երեխաներն ուրախ են, ծնողները՝ գոհ:

    102
    18
  • Ձմեռային զորակոչ 2017. Երևան
    Last update: 21:51 08.01.2017
    21:51 08.01.2017

    Ձմեռային զորակոչ 2017. Մեկնարկը տրված է

    Հայաստանում մեկնարկել է 2017 թ.-ի ձմեռային զորակոչը: Նորակոչիկնրը գալիս են Կենտրոնական զինվորական հավաքակայան, որտեղից նրանք կգնան համալրելու Հայաստանի զինված ուժերը՝ երկրի տարբեր հատվածներում:

    375
    27

Գլխավոր թեմաներ