10:11 27 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Լուսանկարներ

Բժիշկ Կուդզաևը Sputnik Արմենիայում. սպասված հանդիպումը կայացավ

Ստանալ կարճ հղումը
109250
  • Կազբեկ Կուդզաևը Երևանի օդանավակայանում
  • Կազբեկ Կուդզաևը Sputnik Արմենիայում
  • Կազբեկ Կուդզաևը դիմավորում է իր հիվանդին, որի ոտքը 28 տարի առաջ փրկել է անդամահատումից
  • Կազբեկ Կուդզաևի և նրա նախկին հիվանդի հանդիպումը
  • Կազբեկ Կուդզաևի և ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ, Հայաստանի վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանի հանդիպումը
  • Կազբեկ Կուդզաևի ու Վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Միրզոյանի հանդիպումը
  • Կազբեկ Կուդզաևի ու Միքայելյանի անվան ինստիտուտի վիրաբույժ Սուրեն Թոփլաղալցյանի հանդիպումը
  • Կազբեկ Կուդզաևն ու Արշակ Միրզոյանը պատմում են, որ երկուսն էլ կարատեով են զբաղվել և ժամանակին «հատուկ» լեզու են հորինել շփման համար
  • Կազբեկ Կուդզաևը Sputnik Արմենիային ազգային տիկնիկ նվիրեց և կատակով ասաց գործընկերներին, որ կարող են վիրահատությունների ժամանակ առաջնորդվել այդ գեղեցկուհու կերպարով
  • Կազբեկ Կուդզաևի և նրա հիվանդներից մեկի` Աիդա Սահակյանի հանդիպումը
  • Կազբեկ Կուդզաևի և հայ գործընկերների հանդիպումը կայացավ Sputnik Արմենիայում
  • Կազբեկ Կուդզաևի և նրա հիվանդներից մեկի` Ստաս Նազարյանի հանդիպումը
  • Կազբեկ Կուդզաևն ու  հայ գործընկերները
  • Կազբեկ Կուդզաևը երգեց ներկաների համար
  • Կազբեկ Կուդզաևը Sputnik Արմենիայում
  • Կազբեկ Կուդզաևի հանդիպումը հայ գործընկերների հետ
  • Կազբեկ Կուդզաևը Sputnik Արմենիայում
  • 28 տարի անց. Կազբեկ Կուդզաևի և նրա հիվանդի հանդիպումը
  • Կազբեկ Կուդզաևը Sputnik Արմենիայում հանդիպեց իր հիվանդներին և գործընկերներին
  • Հին ընկերների հանդիպումը 28 տարի անց
© Sputnik/ Asatur Yesayants
Կազբեկ Կուդզաևը Երևանի օդանավակայանում

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո բազում մարդկանց օգնած ու փրկած բժիշկ Կազբեկ Կուդզաևը 28 տարի անց կրկին Հայաստանում է։

Sputnik Արմենիան կարողացել է գտնել ոչ միայն նրա հետ աշխատած հայ բժիշկներին, որոնց հետ օրուգիշեր աշխատել էր աղետալի երկրաշարժին հաջորդած օրերին, այլև` նրա հիվանդներից երեքին, որոնք եկել էին Sputnik Արմենիայի խմբագրություն`բժշկին անձամբ շնորհակալություն հայտնելու համար։

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած հանդիպումը հուզիչ էր ու անկեղծ։ Բժիշկը հիշում էր բոլորին ու մանրամասներ պատմում նրանց վիրահատություններից։

 

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ