00:15 24 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD488.71
  • GBP636.30
  • EUR554.15
  • RUB7.46
Լուսանկարներ

2016 թվականի աստղային կորուստները

Ստանալ կարճ հղումը
3110
  • Ալան Ռիքման  «Հարի Փոթեր» ֆիլմում  պրոֆեսոր Սևերուս Սնեյփին մարմնավորած բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը մահացավ 70 տարեկանում։ Դերասանը 1977 թվականից 45 տարի շարունակ ապրել է Ռիմա Հորթոնի հետ, և միայն 2012 թ-ին, երբ Ռիքմանն արդեն 66 տարեկան էր, նրանք օրինականացրել են իրենց հարաբերությունները:  Դերասանը երեխաներ չի ունեցել։
  • Դևիդ Բոուի Բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ և հնչյունային ռեժիսոր Դևիդ Բոուին 50 տարի զբաղվել է երաժշտությամբ և հաճախ է փոխել ոճը, այդ իսկ պատճառով էլ նրան անվանել են «ռոք երաժշտության քամելեոն»: Բոուին ծնվել է 1947 հունվարի 8-ին։ Հայտնի է իր բացառիկ ձայնով, ստեղծագործությունների խորությամբ, ինչպես նաև արվեստի նկատմամբ ունեցած ինքնատիպ մոտեցմամբ։  Բոուին մահացավ 2016 թվականի հունվարի 10-ին:
  • Մուհամմեդ Ալի  «Ճախրիր թիթեռի պես, խայթիր մեղվի պես». նրա այս կարգախոսը բռցքամարտի ուղղությունը` դառնալով հիմքերի հիմքը հազարավոր մարզիչների և մարզիկների համար։ Ալին իր կարիերայի ընթացքում 61 մարտ է անցկացրել, որոնցից 56-ը՝ հաղթանակով։ Նա տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ, մահացավ 2016-ի հունիսի 3-ին։
  • Փրինս 2016 թվականի ապրիլի 21-ին հանրահայտ երաժիշտ Ռոջերս Նելսոնին, որն առավել հայտնի է Փրինս անունով, մահացած գտան իր առաձնատանը։ Ամերիկացի երգիչ Փրինսն արժանացել է մի շարք մրցանակների՝ «Գրեմմի», «Օսկար», «Ոսկե գլոբուս»։
  • Յոհան Քրոյֆ Քրոյֆը ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն խաղացողներից մեկն է։ Նա երեք անգամ արժանացել է «Ոսկե գնդակի» (1971, 1973, 1974), երեք անգամ հաղթել եվրոպական առաջնության Գավաթում որպես ֆուտբոլիստ (1971, 1972, 1973) և մեկ (1992) անգամ որպես մարզիչ։ Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով՝ Քրոյֆը ճանաչվել է ХХ դարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ և աշխարհում երկրորդը՝ Պելեից հետո։ Լեգենդար ֆուտբոլիստը մահացել է Բարսելոնայում 68 տարեկանում։
  • Ումբերտո Էկո Իտալացի գրող, գիտնական, պատմաբան-միջնադարագետ, նշանագետ, գրաքննադատ, գեղարվեստական գրականության, ակնարկների, գիտական տեքստերի, մանկական գրքերի հեղինակ, ինչպես նաև փիլիսոփա։ Ումբերտո Էկոն` ժամանակակից պոստմոդեռնիզմի վառ ներկայացուցիչներ էր։ Նա մահացավ 2016-ի հունվարի 5-ին։
  • Հարի Մարշալ Ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ Հարի Մարշալը ճանաչում ձեռք բերեց ռոմանտիկ կատակերգության ժանրում ռեժիսորական աշխատանքների շնորհիվ («Սիրունիկը», «Փախուստի դիմած հարսը», «Սուրբ Վալենտինի օրը», «Արքայադստեր օրագիրը», «Հին Նոր տարի»)։ Ռեժիսորն արժանացել է մի շարք մրցանակների, Կատակերգական ֆիլմերի ամերիկյան ասոցիացիայի մրցանակի դափնեկիր է։ Մարշալը մահացավ 82 տարեկանում:
  • Էռնստ Նեիզվեստնի Համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործ Էռնստ Նեիզվեստնին ծնվել է Սվերդլովսկում 1925 թվականին։ Նրա նշանակալից ստեղծագործություններից է «Պրոմեթևսը» (1966)։ Նեիզվեստնին իր աշխատանքների համար քննադատության է ենթարկվել Նիկիտա Խրուշչովի կողմից, որը «դեգեներատիվ արվեստ» էր անվանել քանդակագործի աշխատանքները։ Ճակատագրի բերումով հենց Նեիզվեստնին է ստեղծել Խրուշչովի տապանաքարը։ Էռնստ Նեիզվեստնին մահացավ 92 տարեկանում:
  • Անջեյ Վայդա Հայտնի լեհ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան Անջեյ Վայդան ծնվել է 1926 թվականի մարտի 6-ին Լեհաստանի հյուսիսում գտնվող Սուվալկի քաղաքում հրետանային սպայի ընտանիքում։ Նկարահանել է ավելի քան 40 ֆիլմ։ Նրա ֆիլմերը գաղտնի ցուցադրում էին Վենետիկի փառատոնում, հաջողության հասնելուց հետո ֆիլմերն այլևս չէին կարող արգելել։ Արդյունքում Վայդան դարձավ եվրոպական կինոյի դասականներիցմեկը։ Մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 9-ին Վարշավայում կարճատև հիվանդությունից հետո։
  • Լեոնարդ Քոհեն Լեոնարդ Քոհենը ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 21-ին Մոնրեալում, հրեաների ընտանիքում։ Կանադացի բանաստեղծ, գրող, երգիչ և երգերի հեղինակի Լեոնարդ Քոհենի անունը ներառվել էր ամերիկական ռոք–ն–ռոլի Փառքի դահլիճում: Հենց նա է լեգենդար «Hallelujah»-ի հեղինակը։ Մահացել է 83 տարեկանում։ Մահից մոտմեկ ամիս առաջ նա հայտարարեց, որ պատրաստ է լքել այս աշխարհը։
  • Լեոն Ռասել Ռասելը ստեղծագործում էր քանթրի, ֆոլք և բլյուզ ժանրերով: Ստուդիայում նա նվագակցում էր Ջորջ Հարիսոնին և Ֆրենք Սինատրային: Նրա Leon Russell (1970) սկավառակի ձայնագրմանը մասնակցել են Ջո Քոքերը, Էրիկ Քլեփթոնը, Միք Ջագերը և Ռինգո Սթարը, իսկ 1971 թվականին Leon Russell & The Shelter People սկավառակում է հայտնվել Բոբ Դիլանը: Երաժիշտը մահացել է քնած ժամանակ։
  • Օլեգ Պոպով Համաշխարհային ճանաչում ունեցող ծաղրածու, արտիստ և կրկեսի ռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Պոպովը ծնվել է 1930 թվականի հուլիսի 31-ին Մոսկվայի շրջանի Վիրուբովո գյուղում։ Պոպովի արվեստում զուգակցվում էին բուֆոնադը, թեթև քնարական հումորը և երգիծական գույները։ Ստեղծել է ժամանակակից երիտասարդի կերպար, օժտել հմայքով և հեքիաթների չարաճճի հերոսների խորամանկությամբ։ Պոպովին անվանում են «Արևային ծաղրածու»։ Արտիստը մինչև կյանքի վերջին օրերը ելույթ է ունեցել բեմում` 2016 թվականի ձմռանը նա մեծ շրջագայություն էր սկսել Ռուսաստանում։
  • Ջորջ Մայքլ Հունական ծագում ունեցող բրիտանացի երգիչ, պոետ և կոմպոզիտոր: Ծնվել է 1963 թվականի հունիսի 25–ին Լոնդոնում։ Կարիերայի ընթացքում Ջորջ Մայքլը բազմաթիվ երաժշտական մրցանակների է արժանացել, որոնց թվում են նաև երեք «Գրեմմի» և հինգ MTV մրցանակները։ Բրիտանացի երաժիշտը մահացել է  2016 թվականի դեկտեմբերի 25-ին։
  • Նատալի Քոուլ Ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի, հայտնի ջազ դաշնակահար և երգիչ Նետ Քինգ Քոուլի դուստրը։ R&B կոմպոզիցիաների շնորհիվ մեծ հաջողությունների հասավ կարիերայի սկզբում, 1990-ականների սկզբին փոխեց իր երգացանկը և սկսեց կատարել փոփ երաժշտություն և ջազ։ Քոուլն 9 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ Մահացել է 2015 թվականի դեկտեմբերի 31-ին։
  • Քերի Ֆիշեր Ամերիկացի դերասան, սցենարիստ և արձակագիր, դերասանուհի Դեբի Ռեյնոլդսի և երգիչ Էդի Ֆիշերի դուստր։ Հայտնի է դարձել «Աստղային պատերազմները» ֆիլմում մարմնավորած արքայադստեր դերով։ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին Ֆիշերը մահացավ սրտի կաթվածից Լոնդոնից Լոս Անջելես մեկնելու ժամանակ։
CARL COURT / AFP
Ալան Ռիքման
«Հարի Փոթեր» ֆիլմում պրոֆեսոր Սևերուս Սնեյփին մարմնավորած բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը մահացավ 70 տարեկանում։ Դերասանը 1977 թվականից 45 տարի շարունակ ապրել է Ռիմա Հորթոնի հետ, և միայն 2012 թ-ին, երբ Ռիքմանն արդեն 66 տարեկան էր, նրանք օրինականացրել են իրենց հարաբերությունները: Դերասանը երեխաներ չի ունեցել։

2016 թվականին կյանքից հեռացան մի շարք մարդիկ, որոնք իրենց կարևոր դերն ունեին մշակույթի, գրականության ու սպորտի ոլորտներում: Sputnik Արմենիան ներկայացնում է նրանցից մի քանիսին:

Այլ ֆոտոշարքեր

  • Չիկագոյի Skydeck ledge դիտահարթակը
    Last update: 22:43 22.02.2019
    22:43 22.02.2019

    Աշխարհի դիտահարթակները. վայրեր, ուր առանց վալիդոլի դժվար կլինի. լուսանկարներ

    Մարդիկ ձգտում են ընդգրկել անընդգրկելին, անհավանական զգացողություններ ստանալ, ապշել շրջակա աշխարհի հոյակապ լինելով, բազմաթիվ գեղեցիկ լուսանկարներ անել, հիանալ սքանչելի տեսարաններով։

    78
    9
  • Վրաստանի պաշտպանության նախարար Լևոն Իզորիայի առաջին պաշտոնական այցը Հայաստան
    Last update: 21:41 21.02.2019
    21:41 21.02.2019

    Վրացի նախարար Իզորիան շնորհակալություն հայտնեց Հայաստանին. լուսանկարներ

    Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի` Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցը հագեցած էր։ Նրան դիմավորեց Դավիթ Տոնոյանը, հետո ստորագրեցին 2019թ–ի երկկողմ ծրագիրը, խոսեցին լրագրողների հետ, այցելեցին «Եռաբլուր» պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին «Ծիծեռնակաբերդում, եղան նաև Երևանի կոնյակի գործարանում։

    45
    13
  • Հովհաննես Թումանյանի նկարը Երևանում
    Last update: 11:20 19.02.2019
    11:20 19.02.2019

    «Լիներ հեռու մի անկյուն...». Հովհաննես Թումանյանը` բոլորի սրտում և աչքերում

    150 տարի առաջ այս օրը Լոռվա Դսեղում լույս աշխարհ եկավ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Այսօր համայն հայությունը`Հայաստանում և նրա սահմաններից դուրս, նշում է բանաստեղծի հոբելյանը։ Եվ ընդհանրապես, տարին հայտարարվել է թումանյանական։

    366
    19
  • Դերասանուհի Ժուլյետ Բինոշ
    Last update: 23:25 18.02.2019
    23:25 18.02.2019

    Ինքնատիպ, ոճային, պարզապես շքեղ. Բեռլինալե 2019-ի զգեստները

    Գերմանիայի մայրաքաղաքում ավարտվեց Բեռլինի միջազգային 69-րդ կինոփառատոնը, ամփոփվեցին արդյունքները։ Սակայն բացի պարգև ստացած ֆիլմերը քննարկելուց, աշխարհում ակտիվորեն ուսումնասիրում են այն զգեստները, որոնցով փայլեցին կինոյի աշխարհի աստղերը։ Այդ զարմանահրաշ աշխարհը կարելի է ընկղմվել Sputnik Արմենիայի ֆոտոթղթակցի օբյեկտիվի շնորհիվ։

    72
    20

Գլխավոր թեմաներ