11:48 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Լուսանկարներ

Շաբաթվա մարդիկ

Ստանալ կարճ հղումը
22830
  • Գրիգոր Աթանեսյան Ծնվել է Սանկտ Պետեբուրգում, ավարտել է տեղի համալսարանը, հասցրել է սովորել Collège universitaire français–ում և հանգել այն եզրակացության, որ Դարիդան անմտության համաշխարհային ռեկորդ է սահմանել, իսկ Ռենե Ժիրարը 20–րդ դարի ամենաչգնահատված փիլիսոփաներից է։ Մոսկվայում եղել է Esquire ամսագրի գլխավոր խմբագիրը։ Վերջին մի քանի տարիներին մշտապես մտածել է Հայաստան վերադառնալու մասին, իսկ 2016թ–ին ապրիլյան պատերազմից և հուլիսյան իրադարձություններից հետո հստակ որոշում է կայացրել ու վերադարձել Հայաստան։  «Իմ ապագան Հայաստանում է։ Այս տարի մենք ԹՈՒՄՕ–ի փորձառու ուսանողների խմբի հետ գործարկում ենք հետաքրքիր նախագիծ, որը մեծ աղմուկ կբարձրացնի, և դա նույնպես մեր ապագայի մի մասն է»,- ասում է նա։
  • Գևորգ Մանուկյան Ծնվել է Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Գևորգին ավելի շատ ճանաչում են ապրիլյան պատերազմի ընթացքում հակառակորդի ուղղաթիռը խոցած հերոսի: Գևորգը պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Արիության» և Պաշտպանության բանակի կողմից «Մարտական Խաչ» Երկրորդ աստիճանի շքանշաններով։
  • Էմիլ Ասատրյան  Ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ֆակուլտետը: 2013 թ-ին ստեղծել է «Վելոկլուբ» հեծանվասերների ակումբը: Կ.յանքի կարգախոսն է. «4 անիվները տեղափոխում են մարմինը, իսկ 2–ը՝ հոգին: Անցած տարվա վերջին ձեռք է բերել իր երազանքների մոտոցիկլը, որ մի քանի անգամ հաղթել է «Փարիզ-Դաքար» մրցաշարում:
  • Կարեն Ավետիսյան Ռադիոհաղորդավար, կինոքննադատ, մշակութային մեկնաբան, մշակութային հոդվածների, գրախոսականների և հաղորդումների հեղինակ:
  • Սերգեյ Նավասարդյան  Մասնագիտությամբ արտ-տնօրեն, դիզայներ: -...Էս ամեն ինչի մեջ եմ ծնվածս օրից:  Ամենասիրած զբաղմունքները՝ քնել, ճանապարհորդել: - Տվեք ինձ տուրիզմի նախարարությունը, և ես Հայաստանը կդարձնեմ ամենաթեժ կետերից մեկն աշխարհում:
  • Արմինե և Աշոտ Սնխչյաններ  Ավարտել ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Ամուսնացել են 2013-ին։ Պաշտոնապես SNKH-ը բացել են 2014-ին, բայց միասին նախագծեր են իրականացրել 2012-ից: «Ավելի հետաքրքիր է նոր բան փորձել ու սխալվել, քան գնալ փորձված ճանապարհով»:
  • Վիգեն Գալստյան Արվեստի համադրող, լուսանկարչության տեսաբան: 2011 թ-ին ավարտել է Սիդնեյի համալսարանը: Այս տարի նույն համալսարանում պետք է պաշտպանի դոկտորական թեզը: «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի համահիմնադիրներից է: Ամենամեծ ձեռքբերումը կլինի Հայաստանում ֆոտո-մեդիա թանգարան հիմնելը:
© Sputnik/ Asatur Yesayants
Գրիգոր Աթանեսյան
Ծնվել է Սանկտ Պետեբուրգում, ավարտել է տեղի համալսարանը, հասցրել է սովորել Collège universitaire français–ում և հանգել այն եզրակացության, որ Դարիդան անմտության համաշխարհային ռեկորդ է սահմանել, իսկ Ռենե Ժիրարը 20–րդ դարի ամենաչգնահատված փիլիսոփաներից է։ Մոսկվայում եղել է Esquire ամսագրի գլխավոր խմբագիրը։ Վերջին մի քանի տարիներին մշտապես մտածել է Հայաստան վերադառնալու մասին, իսկ 2016թ–ին ապրիլյան պատերազմից և հուլիսյան իրադարձություններից հետո հստակ որոշում է կայացրել ու վերադարձել Հայաստան։
«Իմ ապագան Հայաստանում է։ Այս տարի մենք ԹՈՒՄՕ–ի փորձառու ուսանողների խմբի հետ գործարկում ենք հետաքրքիր նախագիծ, որը մեծ աղմուկ կբարձրացնի, և դա նույնպես մեր ապագայի մի մասն է»,- ասում է նա։

Sputnik Արմենիան ներկայացնում է իր նոր՝ «Շաբաթվա մարդիկ» նախագիծը, որի շրջանակում մենք մեր ընթերցողին կծանոթացնենք ամենատարբեր մարդկանց հետ:

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ