23:34 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Լուսանկարներ

Գերթեթև շարժիչային ավիացիայի առաջին բաց գավաթը՝ Հայաստանում

Ստանալ կարճ հղումը
8330
  • Հայաստանում անցկացվել է գերթեթև շարժիչային ավիացիայի առաջին բաց գավաթը
  • Ռուս մասնակից Վլադիմիր Բուրնակինը
  • Հայաստանում անցկացվել է գերթեթև շարժիչային ավիացիայի առաջին բաց գավաթը
  • Հայաստանում անցկացվել է գերթեթև շարժիչային ավիացիայի առաջին բաց գավաթը
  • Մրցաշարը դիտելու համար ներկաները վրաններ էին տեղադրել դաշտում
  • Պարատրեկ
  • Վլադիմիր Բուրնակինը պատրաստվում է վայրէջք կատարել
  • Վլադիմիր Բուրնակինն անհաջող վայրէջք է կատարում
  • Գավաթի անցկացման համար Եղվարդի լճի մոտ հատուկ դաշտ է պատրաստվել
  • Հայաստանում անցկացվել է գերթեթև շարժիչային ավիացիայի առաջին բաց գավաթը
  • Ցանկացողները թռցնում էին այն «ինչ ունեին ձեռքի տակ»
  • Թռիքչ՝ օդաչու Ալբերտ Ալեքսեևի հետ
  • Հայաստանում անցկացվել է գերթեթև շարժիչային ավիացիայի առաջին բաց գավաթը
  • Հայաստանում անցկացվել է գերթեթև շարժիչային ավիացիայի առաջին բաց գավաթը
  • Հայաստանում անցկացվել է գերթեթև շարժիչային ավիացիայի առաջին բաց գավաթը
  • Ներկաներց ոմանք փորձում էին թռչել նաև պարապլանով
  • Ներկաներից մեկն ուսումնասիրում է պարատրեկը
  • Հայաստանում անցկացվել է գերթեթև շարժիչային ավիացիայի առաջին բաց գավաթը
  • Չնայած բոլոր ջանքերին, ոչ ոքի չհաջողվեց օդ բարձրանալ պարապլանով
  • Հայաստանում անցկացվել է գերթեթև շարժիչային ավիացիայի առաջին բաց գավաթը
  • Վայրէջք Ալբերտ Ալեքսեևի հետ
  • Գավաթի մասնակիցները՝ Վլադիմիր Պոտապով (2 տեղ), Ալբերտ Ալեքսեև (1 տեղ), Արմեն Սարգսյան և Արման Սաղաթելյան: երրորդ տեղը զբաղեցրած Վլադիմիր Բուռնակինը մրցանակաբաշխությանը ներկա չէր՝ վնասվածքի պատճառով:
© Sputnik/ Arpi Beglaryan
Հայաստանում անցկացվել է գերթեթև շարժիչային ավիացիայի առաջին բաց գավաթը

Մայիսի 13-ին Եղվարդում անցկացվեց գերթեթև շարժիչային ավիացիայի առաջին բաց գավաթը, որին մասնակցեցին Ռուսաստանից ժամանած և Հայաստանի նորաստեղծ շարժիչային պարապլաներային դպրոցի օդաչուները՝ 50 ձիաուժ հզորությամբ երկտեղանոց շարժիչային պարապլաններով:

Գավաթն անցկացվեց Եղվարդ քաղաքին հարակից լճի մոտակայքում, որտեղ հատուկ դաշտ էր պատրաստվել թռիչքների համար:

Պարապլաներիզմի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ գավաթն անցկացվում է փորձառություն ձեռք բերելու, հաջորդ տարի ավելի լայնածավալ մրցաշար կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանում սպորտային զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:

Սարգսյանի խոսքով` մարզաձևը պարապլաներիզմն է, քանի որ հիմնական բաղադրիչը՝ թևը, պարապլանն է: Պարապլանի և շարժիչային պարապլանի տարբերությունն այն է, որ այս մարզաձևում առկա է շարժիչը, ինչը հնարավորություն է տալիս թռչել ոչ թե սարերից, այլ դաշտերից՝ թռիչքուղուց:

«Սա ավելի շատ փոքր ինքնաթիռ է, այդ իսկ պատճառով ներառված է թեթև ավիացիայի մեջ, այսինքն ինքնաթիռ է, որը կարող է թռչել այնքան ժամանակ, մինչև կվերջանա վառելիքը»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

 

 

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ