19:12 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Լուսանկարներ

Շաբաթվա մարդիկ. երևանյան Lifestyle՝ ճաշակով և երաժշտությամբ

Ստանալ կարճ հղումը
240 0 0
  • Էլիզաբեթ Առաքելյան Սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 3-րդ կուրսում, ջութակահար է: -Երբ փոքր էի, երազում էի երաժիշտ լինելու մասին։ Ապագայում, եթե ստացվի, ցանկանում է արվեստի դպրոց բացել:
  • Նարեկ Բաբայան 2012թ-ին ավարտել է Արցախի պետական համալսարանը մասնագիտությամբ քաղաքագետ-կոնֆլիկտաբան է 2010 թ-ին աշխատում է որպես ոճաբան: -Երբ փոքր էի, ցանկանում էր երգիչ դառնալ: Ապագայում ցանկանում է սեփական 4 հարկանի գեղեցկության սրահ բացել, որը կաշխատի 24 ժամ:
  • Նարեկ Ավագյան 2001թ-ին ավարտել է Քրք Քրքորյանի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:  Խոհարար է, 17 տարի է՝ պրոֆեսիոնալ խոհարար, որից 15-ն ավագ խոհարար է Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ» հյուրանոցում: -Երբ փոքր էի, մտածում էի փաստաբան լինելու մասին: Ապագայում ցանկանում է իր սեփական ռեստորանը բացել Մոսկվայում:
  • Աննա Մելքումյան Lifestyle-ի բլոգեր է։ Վերջին վեց տարվա ընթացքում զբաղվում է լրագրությամբ նորաձևության ու գեղեցկության ոլորտում։  - Ո՞վ էի ուզում դառնալ փոքր ժամանակ՝ չեմ հիշում։  Կատարյալ ապագան պատկերացնում է ինչ-որ տեղ Փարիզում։
  • Արթուր Հարությունյան Մասնագիտությամբ տնտեսագետ է: Շուրջ 5 տարի է՝ զբաղվում է Հայաստանում մասսայական սպորտի և Street Workout մարզաձևի զարգացմամբ: -Երբ փոքր էի՝ երազում էի Բրյուս Լիի պես ուժեղ լինել։ Ապագայում չի ցանկանում զբաղվել ինչ-որ աշխատանքով, որը կապված կլինի գրասենյակում լինելու հետ:
  • Աիդա Ավակյան 2002 թ.-ին ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր էկոնոմիկայի ֆակուլտետը, տնտեսագետ է: Ավարտել է նաև Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը: Շուրջ 6 ամիս է, ինչ աշխատում է կառավարությունում: -Մանկուց երազել եմ դաշնակահար դառնալու մասին: Սակայն ձեռքիս վնասվածքի պատճառով չէի կարող շարունակել երաժշտական կարիերաս: Ապագայում ցանկանում է երաժշտական փառատոն անցկացնել:
  • Ռաֆիկ Խանդանյան  Ավարտել է Հայ-Ռուսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Այժմ դասավանդում է նույն համալսարանի Սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնում և դոկտորանտ է: 2013 թ-ից աշխատում է ՀՀ վարչական դատարանում` դատավոր:   -Երբ փոքր էի, շատ մեծ ցանկություն ունեի բժիշկ դառնալ: Բայց ստացվեց այնպես, որ սպիտակ խալաթը փոխարինեցի դատավորի սև պատմուճանով:  Ապագայում ինչով էլ որ զբաղվի, այն պետք է միտված լինի մեր երկրին օգուտ տալուն. «Սա համարեք պաշտոնական հայտարարություն, որը պետք է հետագայում նաև ինքնակաշկանդող բնույթ կրի….»,- ասաց Ռաֆիկը:
© Sputnik/ Asatur Yesayants
Էլիզաբեթ Առաքելյան
Սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 3-րդ կուրսում, ջութակահար է:
-Երբ փոքր էի, երազում էի երաժիշտ լինելու մասին։
Ապագայում, եթե ստացվի, ցանկանում է արվեստի դպրոց բացել:

Ահա այս հետաքրքիր դեմքերն են եղել Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցի ֆոտոխցիկի կենտոնում անցնող շաբաթ։

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ