01:06 21 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Լուսանկարներ

Օդապարիկով դեպի երկինք. Հայաստանի գեղեցկությունը թռչնի բարձրությունից

Ստանալ կարճ հղումը
100 0 0
  • Օդապարիկը պատրաստում են թռիչքի։
  • Ամեն ինչ գրեթե պատրաստ է, շատ քիչ է մնացել։
  • Տաք օդի շիթը պատրաստվում է երկինք բարձրացնել օդապարիկը։
  • Օդապարիկով թռիչքն անվտանգ է։ Թռիչքից հետո դրանում համոզվում է ցանկացած ուղևոր։
  • Օդապարիկի ուղևորները և օդաչուն․ Մարիամ Սարգսյան, Հովհաննես Խաչատրյան, Արամ Ներսիսյան և Նաիրի Բարսեղյան։
  • Նաիրիի խոսքով՝ ուղևորների 80 տոկոսն աղջիկներ են։ Պարզվում է՝ նրանք իսկական ռոմանտիկներ են և էքստրեմալներ։
  • Սահուն և դանդաղ թռիչքն անդորր և հանգիստ է պարգևում։
  • Վերևից երկիրն անչափ փոքր է թվում։
  • Եթե պետք է, կարելի է ներքև իջնել և մարդկանց տեսնել։ Երբեմն նրանք ձեռքով են անում։
  • Վերևում ավելի հետաքրքիր է, ուստի օդագնացները սլանում են երկինք։
  • Ձեռքով անելու փորձը կրկնվում է։
  • Գյուղական տեսարանն  օդապարիկի բարձրությունից հիրավի սքանչելի է։
  • Երեխաները մուլտֆիլերում են տեսել օդապարիկ, և ահա այն «լողալով» հասել է նրանց մոտ։
  • Բառերն ավելորդ են։
  • Օդապարիկի ուղևորներ Մարիամ Սարգսյանը և Հովհաննես Խաչատրյանը կենաց են ասում։
  • Երբեմն օդապարիկները լեռներ ու բլուրներ են «մագլցում»։
  • Լուսանկար «Ոսկե տեսարաններ՝ նկարված օդապարիկի զամբյուղից» հավաքածուից։ Ճիշտ է, նման հավաքածու չկա, բայց դա ուղղելի է։
  • Առայժմ գոյություն չունեցող հավաքածուի երկրորդ լուսանկարը։ Կարող ենք համարել, որ սկիզբը դրված է։
  • Մթնշաղում կրակը շատ նման է խարույկի, թվում է՝  ինչ-որ բան կճարճատի, և կլսվեն կիթառի հնչյունները։
  • Հովհաննես Խաչատրյանն օդապարիկով թռիչքից հետո։
  • Օդապարիկով թռիչքի մասնակիցների եզրափակիչ ինքնանկարը։
© Sputnik/ Aram Nersesyan
Օդապարիկը պատրաստում են թռիչքի։

Օդագնացների ֆեդերացիան 9 տարի համոզել է իշխանություններին, որ թույլ տան թռիչքներ իրականացնել։ Արդյունքում 2014թ-ին ֆեդերացիան հայկական երկինք է բարձրացրել իր առաջին օդապարիկը։

Sputnik Արմենիայի թղթակիցները Armenia ավիաընկերության հրամանատար Հովհաննես Խաչատրյանի և ուղեկցորդուհի Մարիամ Սարգսյանի հետ երկինք են բարձրացել օդապարիկով։ Խիզախ փորձարարներին ուղեկցել է Հայաստանի օդագնացության սպորտի ֆեդերացիայի հիմնադիր Նաիրի Բարսեղյանը։

«Տպավորությունները վառ են, ես առաջին անգամ էի գնում նման էքստրիմի։ Յուրահատուկ զգացողություն է բաց տարածությունում անկշռելիության վիճակում լինելը՝ 900-1000 մետր բարձրության վրա։ Ադրենալինը շատ-շատ էր։ Ամռանն անպայման կկրկնեմ այս փորձը։ Յուրաքանչյուրը կյանքում թեկուզ մեկ անգամ պետք է ապրի այդ զգացմունքները», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մարիամը։

«Հիանալի զգացողություններ են, ադրենալինը շատ բարձր է։ Հազվադեպ կարելի է նման տեսարան տեսնել։ Ինքնաթիռով՝ փակ տարածությունում թռիչքի և օդապարիկով թռիչքի միջև հսկայական տարբերություն կա։ Ուղղակի մի քիչ անսովոր էր, որ ես չէի ղեկավարում օդանավը (ժպտում է)», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննեսը։

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ