15:15 17 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Լուսանկարներ

Հայկական տարազն` իր ողջ հմայքով. «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ»–ի իսպանացի հյուրն ուղղակի հիացած է

Ստանալ կարճ հղումը
65110
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
  • «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն
© Sputnik / Asatur Yesayants
«Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոն

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում այսօր մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» 4-րդ փառատոնը:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը բաղկացած է երկու հատվածից. ցուցահանդես-տոնավաճառից հետո կներկայացվեն հայ դիզայներների նոր հավաքածուները:

Այս տարի փառատոնին մասնակցել է 25 տաղավար: Բարի ավանդույթ է դարձել նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը փառատոնին: Իրենց ազգային մշակույթը տաղավարներում ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունները, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ-ն, «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միությունը, Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիան:

Այս տարի փառատոնին մասնակցելու նպատակով Իսպանիայից Երևան է ժամանել Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը, ով խոստովանել է, որ հիացած է հայկական տարազների գեղեցկությամբ: «Շատ ուրախալի է, որ Երևանում կարևորում են ազգայինը, ավանդականը և համադրում են այն ժամանակակից ոճերին: Ստացվում է շատ գեղեցիկ և ինքնատիպ դիզայն: Ինձ և հազարավոր այլ զբոսաշրջիկների համար սա իսկական տոն է և առիթ՝ ծանոթանալու հայկական բազմադարյա մշակույթին»,- նշել է Մերսեդես Մենոր Սեզպեդեսը: Հատկանշական է, որ փառատոնի ընթացքում նա ներկայացրել է նաև իր ազգային տարազները, որոնք բերել էր Իսպանիայից:

 

թեգերը:
Երևան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ