22:36 14 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Լուսանկարներ

Նոյեմբերը` Sputnik Արմենիայի օբյեկտիվում․ ջազ, «հարբած» պանիր, խոհանոց ու քայլերթ

Ստանալ կարճ հղումը
107 0 0
  • «Չորս ձեռքով ընթրիքն»  ու վարպետության դասերը Yerevan Food Fest-ի հետաքրքիր մի մասն էին։ Միջոցառման հյուրը Նիդեռլանդներից ժամանած շեֆ խոհարար և ռեստորանատեր Էդվին Սոմանգն էր։ Նրա ռեստորանը «Միշլեն» աստղ ունի։
  • «ԱՊՀ  թոփ մոդել 2018» մրցույթը ոչ ոքի անտարբեր չթողեց։ Հայաստանի ներկայացուցիչ Եվա Բաղդասարյանի դեմքը ստվերի տակ է, սակայն ոտքերից էլ կարելի է հասկանալ՝  որքան գեղեցիկ է նա։
  • Լեգենդար երաժիշտներ Արթուրո Սանդովալն ու Լևոն Մալխասյանը նվագել են Yerevan jazz 2018 փառատոնի բացմանը։ Մթնոլորտն անզուգական էր։
  • Լեգենդար երաժիշտ, «Գրեմմիի» տասնակի դափնեկիր Արթուրո Սանդովալը նվագեց հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Քարավանը»
  • Директор еревaнского зоопарка Рубен Хачатрян
  • Այս ամսվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգու զեբրին թունավորեցին, մի քանի օր անց էլ կոկորդիլոսը սատկեց։ Թռչունների հետ ամեն ինչ կարգին է։
  • 2019 թվականի աշնանը Երևանում կկայանա մինչև 19 տարեկան պատանիների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնությանը նախորդում էր ընկերական մրցաշարը, որի ընթացքում առճակատվեցին Գերմանիայի ու Պորտուգալիայի հավաքականները (մինչև 19 տարեկան)։
  • ԿԲ-ում հայկական տարբեր ժամանակաշրջանների հայկական  մետաղադրամների ու թղթադրամների եզակի հավաքածու կա։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցեց հայկական դրամի հոբելյանին։ «Անկախ» դրամը 25 տարեկան դարձավ։
  • Սոնա և Աշոտ Միքայելյանները Գեղարքունիքում ապրող պանրագործների երեխաներն են։ Ծնողները հենց նրանց համար են գյուղ տեղափոխվել և էկոլոգիապես մաքուր պանիրների արտադրություն սկսել։
  • Լազարյան ակումբի անդամ Վիտալի Տրետյակովը Ծիծեռնակաբերդում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
  • Վերադարձ ապրիլ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեց «թավշյա հեղափոխությունը» և կոչ արեց կողմնակիցներին դուրս գալ զանգվածային երթի։ Քայլերթը տևեց 9,5 ժամ։ Մասնակիցները քայլեցին 37,5 կիլոմետր։
  • Հայաստանում սիրում են արագությունը։ Երևանում «Դրիֆտ շոու» անցկացվեց։
  • Հետաքրքիր է՝ ինչ  է մտածում տղամարդը այն պահին, երբ 2018 թվականի եզրափակիչ դրիֆթի մասնակիցները մրցում են սպորտային մեքենաներով։ Գուցե քաղաքականությա՞ն մասին։
  • «Հին Երևան»  նախագծի շրջանակում ընթացող շինարարություն։ Փաշինյանը շինհրապարակ է այցելել ու փորձել հասկանալ՝  ինչն է խնդիրը։
  • Հայ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի չեմպիոն դարձավ՝ միանգամից երկու ռեկորդ սահմանելով։
  • Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ցույց տվեց՝ ինչ պայմաններում է մարզվում։
  • «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» խաղի առաջնությունն անցկացրին Հայաստանում։ Ներկա էին ակումբի ամենահայտնի խաղացողները, որոնց շարքում էր Մաքսիմ Պոտաշովը։
  • Մարտունեցի ձիաբույծ Տիգրան Բաղիշջանյանը գրավում է զբոսաշրջիկներին ձիավարություններով։ Նրան հաջողվել է համատեղել երազանքն ու բիզնեսը։ Այսօր նա արդեն ինը նժույգ ունի։
  • Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղավ Երևանի ճոպանուղու կայանում։ Իրավիճակն անմխիթար է։ Դժվար է հավատալ, որ դեռ 2004 թվականին ճոպանուղին գործում էր։
  • Վերջերս Հայաստանում արդիական են դարձել ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչների ու նրանց հակառակորդների կռիվները։ Վերջիններս բողոքի ակցիա էին կազմակերպել ու պահանջում էին արգելել գեյ-քարոզչությունը։
  • Նայելով այս նկարին դժվար է հավատալ, որ հետին ֆոնին դեռևս ԽՍՀՄ տարիներին կառուցված ատոմային էլեկտրակայան է։
  • «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում ներկայացնում են Կրիլովի «Գայլն ու աղվեսը» առակը։ Ծանր տեսարան է։
© Sputnik / Aram Nersesyan ,
«Չորս ձեռքով ընթրիքն» ու վարպետության դասերը Yerevan Food Fest-ի հետաքրքիր մի մասն էին։ Միջոցառման հյուրը Նիդեռլանդներից ժամանած շեֆ խոհարար և ռեստորանատեր Էդվին Սոմանգն էր։ Նրա ռեստորանը «Միշլեն» աստղ ունի։

Sputnik Արմենիայի օբյեկտիվում են հայտնվել անցած ամսվա միջոցառումների և իրադարձությունների ամենավառ ու ամենահետաքրքիր պահերը։

Աշնան վերջին ամիսը Հայաստանում հարուստ էր քաղաքական ու մշակութային միջոցառումներով։
Ջազի ու խոհանոցի փառատոներ, «ազգային երթ», դրիֆթինգ և հայկական դրամի ծնունդ։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է նաև երկրի մարզեր ու հետաքրքիր բիզնես գաղափարների մասին ռեպորտաժներ է արել «հարբած պանիրների» ու հայկական նժույգների ցեղատեսակի վերականգման թեմաներով։

Մենք եղել ենք նաև Երևանի քանդված ճոպանուղում և ծանոթացել ենք Մեծամոր ատոմակայանի աշխատանքին։

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ