08:26 21 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.91
  • GBP642.42
  • EUR551.46
  • RUB7.55
Լուսանկարներ

Նա կարողանում էր սրտեր գերել. Յուլյա Նաչալովայի լուսանկարները

Ստանալ կարճ հղումը
388 0 0
  • Երգչուհի  Յուլյա Նաչալովա
  • Երգչուհի  Յուլյա Նաչալովա
  • Երգիչներ Ալեքսանդր Պանայոտովն ու Յուլյա Նաչալովան` «ՄՈւԶ–ՏՎ 2017»–ի XV հոբելյանական մրցանակաբաշխության ժամանակ Մոսկվայում։
  • Երգչուհի Յուլյա Նաչալովան Լուգանսկում համերգի ժամանակ
  • Էստրադային երգչուհի Յուլյա Նաչալովան թատերականացված ներկայացման ժամանակ
  • Երգչուհի  Յուլյա Նաչալովա
  • Երգչուհի  Յուլյա Նաչալովա
  • Երգչուհի  Յուլյա Նաչալովա
  • Երգչուհի Յուլյա Նաչալովան և «Ուրալսկիե պելմենի» թիմի մասնակից Դմիտրի Սոկոլովը
  • Երգչուհի  Յուլյա Նաչալովա
  • Երգչուհի  Յուլյա Նաչալովա
© Sputnik / Антон Денисов
Երգչուհի Յուլյա Նաչալովա

Նաչալովան ամուսնացած է եղել երկու անգամ. նրա առաջին ամուսինը երաժիշտ Դմիտրի Լանսկոյն էր, երկրորդը` ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինը։ Երկրորդ ամուսնությունից նա Վերա անունով դուստր ունի։

Յուլյա Նաչալովայի ոչ միայն ընկերները, գործընկերները, մտերիմներն ու հարազատները, այլև համաշխարհային շոու բիզնեսի առաջատար գործիչները շարունակում են ցավակցություն հայտնել և հիշել 38 տարեկանում մահացած տաղանդավոր երգչուհուն։

Երգչուհի Յուլյա Նաչալովան ծնվել է 1981 թվականի հունվարի 31-ին Վորոնեժում, պրաֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում։ Արդեն 5 տարեկանում Յուլյան պրոֆեսիոնալ բեմ էր բարձրացել։

Յուլյա Նաչալովայի դեբյուտային ալբոմը թողարկվել է 1995 թվականին։ 1995 թվականի հոկտեմբերին, անկախ բարձր մրցակցությունից, Յուլյան Big Apple միջազգային մրցույթում Գրան պրի նվաճեց։

Նրա ամենահայտնի երգը «Герой не моего романа»–ը ստեղծագործությունն է։

Բացի էստրադային կարիերայից, Յուլյան նաև կինոյում է նկարահանվել։

Նա նաև մասնակցել է տարբեր հեռուստանախագծերի` «Последний герой», «Один в один», «Наш выход»։

2015 թվականին Յուլյան դարձավ СТС հեռուստաալիքով հեռարձակվող «Два голоса» շոուի հաղորդավար։

2010 թվականին ԱՄՆ–ում Յուլյան ձայնագրել է իր նոր «Wild Butterfly» անգլալեզու ալբոմը։ Դրանում նրան օգնել էր հայտնի պրոդյուսեր Ուոլտեր Աֆանասևֆը։

2012 թվականին Յուլյան առաջին անգամ մեծ մենահամերգ ունեցավ։

Հիշեցնենք, որ Մոսկվայում մարտի 16-ին կյանքից հեռացել է հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովան։ 38 տարեկան երգչուհին մահացել է սրտի անբավարարությունից, ինչը գլխուղեղի և թոքերի այտուցի հետևանք էր։ Ինչպես հայտնում են որոշ ԶԼՄ–ներ, Նաչալովան մահացել է հետվիրահատական բարդությունների արդյունքում։

Դիտեք Յուլյա Նաչալովայի լուսանկարները Ria.ru–ի ֆոտոշարքում։

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ