14:58 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
Լուսանկարներ

Երեք տարի անց էլ վերքը չի սպիանում. պաշտոնյաները Եռաբլուր են այցելել

Ստանալ կարճ հղումը
25631
  • Պաշտոնյաները Եռաբլուրում
  • Եռաբլուրի աշխատակիցները ծաղիկներ են դնում Սուրբ Վարդանանց եկեղեցու մոտ
  • Լենա Նազարյան
  • Պատվո պահակախումբ
  • Նիկոլ Փաշինյան
  • Ապրիլյան պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի հարազատներից
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
  • Եռաբլուրում
  • Նիկոլ Փաշինյանը` Ադամ Սահակյանի շիրիմի մոտ
  • Նիկոլ Փաշինյանը` Գրիգոր Հարությունյանի շիրիմի մոտ
  • Նիկոլ Փաշինյանը` Բագրատ Ալեքսանյանի շիրիմի մոտ
  • Նիկոլ Փաշինյանը` Բենիամին Եղոյանի շիրիմի մոտ
  • ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը
  • Բագրատ Ալեքսանյանի շիրիմը
  • Ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի հարազատները
  • Ապրիլյան պատերազմում զոհված Բենիամին Եղոյանի հարազատները
  • Ապրիլյան պատերազմում զոհվածների հարազատները
© Sputnik / Asatur Yesayants
Պաշտոնյաները Եռաբլուրում

Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ քաղաքացիներն ու ՀՀ ղեկավար կազմն այցելել են Եռաբլուր։ Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցը նկարել է նրանց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ապրիլյան պատերազմում իրենց կյանքը զոհած հերոսների շիրիմներին, մոտեցել նրանց հարազատներին և զորակցության խոսքեր ասել: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: «Եռաբլուրում» մատուցվել է հոգեհանգստի կարգ:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

 

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ