23:02 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Լուսանկարներ

Անահիտից մինչև Ամատերասու. աշխարհի ծագերի աստվածուհիները Sputnik-ի տոնական ֆոտոշարքում

Ստանալ կարճ հղումը
113 0 0
  • Անահիտ՝ պտղաբերության և սիրո աստվածուհի հին Հայաստանում:
  • Իսիդա՝ Հին Եգիպտոսի ամենանշանակալի աստվածուհիներից մեկը, կանացիության և մայրության խորհրդանիշ։
  • Բաստետ՝ ուրախության, սիրո, գեղեցկության, պտղաբերության, կատուների հին եգիպտական աստվածուհի։
  • Կումարի կամ Կումարի Դևի՝ կենդանի հնդկական աստվածություն Նեպալում։
  • Գուստավ Կլիմտի «Աթենաս Պալլաս» նկարը։ Աթենասը իմաստունության, ողջախոհության, զինվորական մարտավարության և ռազմավարության հին հունական աստվածուհին է։
  • «Աֆրոդիտե, Պան և Էրոս» քանդակախումբ, մ.թ.ա. մոտ 100 թվական։
  • Ֆեմիդա՝ արդարադատության հին հռոմեական աստվածուհի։
  • Պիեր Բուլյոնի «Ֆորտունան և մանուկը» նկարը։ Ֆորտունան հաջողության հին հռոմեական աստվածուհի է։
  • Կալի՝ հնդկական մայր աստվածուհին, ավերածությունների խորհրդանիշ։ Պատկերվում է չորս ձեռքով, կապույտ մաշկով երկարամազ կնոջ տեսքով։
  • Դուրգան հինդուիզմի ամենահայտնի աստվածուհիներից է։ Նա առասպելներում պայքարում է չարքերի դեմ, աստվածների ու համաշխարհային կարգուկանոնի պահապանն է։
  • Ամատերասուն արևի աստվածուհի է, ճապոնական սինտո պանթեոնի գլխավոր աստվածություններից մեկը։
Անահիտ՝ պտղաբերության և սիրո աստվածուհի հին Հայաստանում:

Ապրիլի 7-ին Հայաստանում տոնում են Սուրբ Աստվածածնի ավետման օրը։ Այդ օրը նշանավորում է կանանց միամսյակի ավարտը, որը Հայաստանում սկսվում է մարտի 8-ին։

Սուրբ Աստվածածնի ավետման օրը ՀԱԵ հետևորդների համար ամենակարևոր տոներից է. հենց այդ օրը, հավատալիքի համաձայն, Մարիամն իմացել է Հիսուսի ծնունդի մասին ավեստիսը։ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի կարգադրությամբ Ավետման տոնը հռչակվել է Մայրության օրհնության օր։ Բոլոր հայկական եկեղեցիներում այդ օրը կատարվում է մայրերի օրհնության կարգ։

Sputnik Արմենիան որոշել է հիշել իսկական աստվածուհիներին, որոնք միշտ չէ, որ եղել են մայրության և հանգստության խորհրդանիշ։ Օրինակ, հնդկական պանթեոնի ամենակարևոր աստվածուհիներից մեկը՝ Կալին, խորհրդանշում է ոչ միայն ծնունդ, այլ նաև մահ:

Թեև դա ավելի շուտ բացառություն է, քան կանոն, չէ որ աստվածուհիների մեծամասնությունը մարմնավորում է օջախ, սեր, արդարություն և պտղաբերություն։

Ցանկանում են ավելին իմանալ, դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքը։

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ