08:06 24 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.98
  • GBP606.50
  • EUR534.46
  • RUB7.42
Լուսանկարներ

Հայաստանի այս տարվա գեղեցկուհին թագադրվել է․ ցնցող լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
335510
  • «Միսս Հայաստան 2019»–ի հանդիսավարներ Լուսինե Թովմասյան և Ավո Խալաթյան
  • «Միսս Հայաստան 2019»–ի թագը սպասում է իր տիրուհուն
  • «Միսս Հայաստան 2019»–ի հյուրերը
  • «Միսս Հայաստան 2019»–ի տարբերանշանը
  • Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան` «Միսս Հայաստան 2019»–ի ժյուրիի անդամ
  • Կամիլա Մարգարյա, 20 տարեկան, մասնագիտությամբ քաղաքագետ է
  • Երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթը «Միսս Հայաստան 2019»–ի ժամանակ
  • Նարինե Ասլանյան, 21 տարեկան, հագուստի նկարիչ-մոդելավորող է
  • Երգչուհի Արփիի ելույթը «Միսս Հայաստան 2019»–ի ժամանակ
  • Լիզա Գազայան, 25 տարեկան, զբաղվում է պարով և սպորտով
  • «Միսս Հայաստան 2019»–ի մասնակիցները
  • Եվա Բաղդասարյան, 25 տարեկան, նկարահանվում է հեռուստասերիալներում։
  • «Միսս Հայաստան 2019»
  • Լյուբով Ուսպենսկայան` «Միսս Հայաստան 2019»–ին
  • Լուսինե Գևորգյան, 22 տարեկան, դեղագործ է։
  • Երգիչ Էրիկը` «Միսս Հայաստան 2019»–ում
  • «Միսս Հայաստան 2019»–ի մասնակիցները
  • «Միսս Հայաստան 2019»–ի մասնակից
  • «Միսս Հայաստան 2019»–ի մասնակիցները
  • Երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթը «Միսս Հայաստան 2019»–ի ժամանակ
  • «Միսս Հայաստան 2019»–ը մրցույթը
  • «Միսս Հայաստան 2019»–ի մասնակիցները
  • «Միսս Հայաստան 2019»–ի մասնակից
  • «Միսս Հայաստան 2019»–ի հաղթող Հայկուհի Մաթևոսյանը
  • «Միսս Հայաստան 2019»–ը մրցույթը
© Sputnik / Asatur Yesayants.
«Միսս Հայաստան 2019»–ի հանդիսավարներ Լուսինե Թովմասյան և Ավո Խալաթյան

Երևանում կայացավ «Ազգային գեղեցկության մրցույթը»։ Դրան մասնակցեցին 20 աղջիկ Հայաստանի մայրաքաղաքից ու մարզերից։ Հաղթեց 19-ամյա Հայկուհի Մաթևոսյանը։ Նա ապագա իրավաբան է ու պրոֆեսիոնալ պարուհի։

Աղջիկները երեք անգամ բեմ դուրս եկան՝ տարազով, լողազգեստով ու երեկոյան զգեստով։ Հաղթողին ընտրեց ժյուրին, որի կազմում էին հայաստանցի ռեժիսորներ, դերասաններ ու մոդելավորողներ, նաև երգչուհի Լյուբով Ուսպենսկայան ու Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետի խորհրդական Արֆենիա Տեր-Մինասովան։

Մրցույթը «Դվին» երաժշտական սրահում էր, բեմը զարդարված էր ծաղիկներով։ Հյուրերին կարելի է պայմանականորեն երկու խմբի բաժանել։ Առաջինում մասնակիցների ծանոթներն էին, որոնք եկել էին ընտանիքներով ու հսկայական ծաղկեփնջեր էին բերել։ Երկրորդ խմբում մոդելային բիզնեսով հետաքրքրվող մարդիկ էին, նախկին կամ ներկա մոդելներ, դիզայներներ, կլիպմեյքերներ և այլն։

Եզրափակիչ փուլ դուրս եկան 5 գեղեցկուհի։ Հայկուհին հաղթելուց հետո ուրախությունից արտասվում էր։ Մինչ մրցույթի սկիզբն աղջիկն ասում էր, որ ուզում է բարեգործությամբ զբաղվել և ուրախ է մոդելային բիզնես վերադառնալ։ Նա մասնակցել է գեղեցկության բազում մրցույթների, այդ թվում՝ «Միսս Հայաստան 2017»-ին։ Այն ժամանակ Հայկուհին չէր հաղթել, բայց, միևնույնն է, հայտնի էր դարձել։ Սոցցանցերի հայկական տիրույթի օգտատերերը հիշում են նրա չարաբաստիկ հարցազրույցը «Լավ երեկո» ծրագրի շրջանակում։ Հարցին, թե ինչն է ավելի ծանր մեկ կիլոգրամ երկաթը, թե մեկ կիլոգրամ բամբակը, գեղեցկուհին վստահ պատասխանել էր`երկաթը։

Հենց այս պատասխանը խոսակցությունների առիթ էր տվել ու բազում մեմերի հիմք դարձել։

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ