14:14 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Լուսանկարներ

Ժամանակի մոռացված մեքենան.Երևանի ժամացույցների գործարանը՝ ներսից. ֆոտոշարք

Ստանալ կարճ հղումը
27220
  • Խավար… «թունելի» վերջում:
  • Ուղեծրից դուրս թռած ժամանակը:
  • Ավերմունքը գլուխների մեջ է, իսկ այստեղ՝ ամենուր:
  • Առանց մեկնաբանության...
  • Եվ որտե՞ղ ես դու հիմա, ժամագո՛րծ:
  • Ձեզ համար երկում է Ադրիանո Չելենտանոն՝  «Երազիս Չեռնոբիլն է գալիս»
  • «Հաղորդում ենք ճշգրիտ ժամանակի ազդանշանները»։
  • Եվ ո՞ւր են ադմինիստրացիան ու հանդերձապահը:
  • Վերածնունդ չի՞ լինելու:
  • Քնած զարթուցիչներին ով է արթնացնելու:
  • Պատմության պարույրը կամ ժամանակի շրջապտույտը
  • Արտադրական վերջին խորհրդակցությունից շա՜տ հետո…
  • Ժամանակի մոռացված մեքենան:
  • Ժամանակների կապն է ընդհատվել, բաժանորդն անհասանելի է:
  • Մուրճ ու մանգաղ, եռագույն, «Սևանի», «Պատրաստվում էր ԽՍՀՄ-ում»
  • Հրահանգները հրահանգողներից դիմացկուն դուրս եկան:
  • Լարից ընկած ժամացույցի գործարանը:
© Sputnik / Mari Hakobyan
Խավար… «թունելի» վերջում:

«Երևանի ժամացույցի գործարան»: Անցած դարի 40-50-ականների ոճով՝ քարակերտ գեղեցիկ կառույց: Ժանգոտած «անիվ», որ առաջ գովազդային ժամացույց-ցուցանակ էր: Ու փշրված ապակիներով լուսամուտներ: Ի՞նչ կա դրանցից այն կողմ: Ներսում...

Սա մի յուրօրինակ «ժամանակի մեքենա» է, որի մասին բոլորը, կարծես, մոռացել են: Ամայացած արտադրամասեր, խոնավությունից ծեփաթափ պատեր ու ծածկ, դատարկ ու մարդաթափ տարածք, որտեղ մի ամբողջ դարաշրջան է խտացել:

Այս դատարկության մեջ ամեն ինչ խոսում է, ամեն առարկա մի բան է պատմում: Եվ դատարկությունն ինքն էլ լցված է ֆանտաստիկ պատմություններով ու անպատմելի ֆանտազիաներով:

Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ցուցադրում է երբեմնի հզոր գործարանի այսօրվա վիճակը։

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ