10:38 26 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Լուսանկարներ

Սրբուկն ու ընկերները. ով ինչ է հագնելու «Եվրատեսիլի» 2-րդ կիսաեզրափակիչում. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
Եվրատեսիլ (27)
913 0 0
  • Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի փորձի ժամանակ։
  • Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի փորձի ժամանակ։
  • Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի փորձի ժամանակ։
  • Իռլանդիայի ներկայացուցիչ Սառա Մակտերնանը երգում է «22» ստեղծագործությունը։ Թել Ավիվ, «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի փորձ։
  • Մոլդովայի ներկայացուցիչ Աննա Օդոբեսկուն կատարում է «Stay» երգը Թել Ավիվում «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի փորձի ժամանակ։
  • Շվեյցարիայի ներկայացուցիչ Լուկա Խենին «She Got Me» երգով Թել Ավիվում «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի փորձի ժամանակ։
  • Լատվիան ներկայացնող Carousel խումբը կատարում է «That Night» երգը Թել Ավիվում «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի փորձի ժամանակ։
  • Ռումինիայի ներկայացուցիչ Էսթեր Պեոնին «On a Sunday» երգով, Թել Ավիվում «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի փորձի ժամանակ։
  • Դանիայի ներկայացուցիչ Լեոնորան երգում է «Love Is Forever»–ը։ Թել Ավիվ, «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի փորձ։
  • Շվեդիայի ներկայացուցիչ Ջոն Լունդվիկը երգում է «Too Late for Love» ստեղծագործությունը։
  • Ավստրիայի ներկայացուցիչ Pænda–ն երգում է «Limits» ստեղծագործությունը։
  • Խորվաթիայի ներկայացուցիչ Ռոկոն երգում է «The Dream» ստեղծագործությունը։
  • Մալթայի ներկայացուցիչ Միկելա Պաչեն երգում է «Chameleon» ստեղծագործությունը։
  • Լիտվայի մասնակից Յուրիուսը երգում է «Run with the Lions» ստեղծագործությունը։
  • Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը երգում է «Scream» ստեղծագործությունը։
  • Ալբանիայի ներկայացուցիչ Յոնիդա Մալիչին երգում է «Ktheju tokës» ստեղծագործությունը։
  • Նորվեգիան ներկայացնող KEiiNO խումբը երգում է «Spirit in the Sky» ստեղծագործությունը։
  • Նիդեռլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը երգում է «Arcade» ստեղծագործությունը։
  • Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Թամարա Տոդևսկան երգում է «Proud» ստեղծագործությունը։
  • Ադրբեջանի ներկայացուցիչ Չիրգիզը երգում է «Truth» ստեղծագործությունը։
© Sputnik / Владимир Астапкович
Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի փորձի ժամանակ։

Մայիսի 16–ին կկայանա «Եվրատեսիլ – 2019» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Մեկ օր առաջ` գլխավոր փորձի ժամանակ, բեմ էին դուրս եկել 18 մասնակիցները, որոնց շարքում էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը։

«Եվրատեսիլի» փորձերը քիչ են տարբերվում վերջնական ելույթից։ Երգիչները փորձն անում են լեփ–լեցուն դահլիճում, ժյուրիի ներկայությամբ, մեկնաբանություններով ու «իսկական» շոուի մյուս բաղադրիչներով։ Շեղվել չի կարելի։ Չմոռանանք, որ ծրագիրն առաջին հերթին հեռուստատեսային է ու այստեղ բառացիորեն մեկ սխալ քայլը, անփույթ շարժումը կամ թեք հայացքը կարող է փչացնել տպավորությունը։ Այդ պատճառով էլ ռակուրսներն ու շարժումները մանրամասն մշակվում են։

Իսրայելի մայրաքաղաք  Թել Ավիվում մայիսի 12-ին  մեկնարկել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:

41 երկրների պատվիրակներն արդեն ժամանել են  գլխավոր իրադարձությունների կենտրոն։

Հայաստանն այս տարի ներկայացնում է երիտասարդ ու տաղանդավոր երգչուհի  Սրբուհի Սարգսյանը:

Մայիսի 12-ին կայացել է մրցույթի «նարնջագույն գորգի» արարողությունը, որի ժամանակ տարբեր երկրների պատվիրակություններն անցել են գորգի վրայով, այնուհետև մասնակցել ընդունելությանը։ Սրբուկը ներկաներին հիացրել է իր արտաքին տեսքով:

Նրա ընտրած հագուստը «նարնջագույն գորգի» համար շարունակում է մնալ հայկական սոցցանցային տիրույթի քննարկումների կիզակետում։ Առանց կրծկալի սպիտակ կոստյումը տարաբնույթ արձագանքների պատճառ դարձավ։

Սակայն դա չի խանգարում, որ Սրբուկի «Walking Out» երգի տեսահոլովակը, ըստ դիտումների քանակի, «Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական ալիքում մնա առաջատարներից մեկը։

Սրբուկը կբացի երկրորդ կիսաեզրափակիչը և  ելույթ կունենա առաջինը։

Մենք չենք կարող քվեարկել մեր մասնակցի համար, այնպես որ մնում է միայն սպասել, թե ինչպես կգնահատեն նրա ելույթը մյուս երկրները։

Իսկ մինչ այդ դիտում ենք լուսանկարները, գնահատում, քննարկում համարները, կոստյումներն ու ռակուրսները։

թեմա:
Եվրատեսիլ (27)

Ըստ թեմայի

Սրբուկը հրապարակել է եվրատեսիլյան երգի սև–սպիտակ «տարբերակը». տեսանյութ
Կիսամերկ կուրծք և կարմիր շրթներկ. ի՞նչ տեսքով է ներկայացել Սրբուկը «Եվրատեսիլի» բացմանը
Սրբուկն առաջին փորձն է արել եվրատեսիլյան բեմում. լուսանկարներ, տեսանյութ
Խոշոր ձախողումներ և տպավորիչ ելույթներ. Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում
թեգերը:
Եվրատեսիլ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ