05:09 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.07
  • GBP608.65
  • EUR542.91
  • RUB7.61
Լուսանկարներ

Հայկական ավանդական հարսանիք. ինչու էին հնում հայուհիները կարմիր ու կանաչ հագնում

Ստանալ կարճ հղումը
22310
  • Հարսի զգեստ։ Հայկական հարսանեկան զգեստը հնում երբեք սպիտակ չի եղել։ Այն կարվում էր  կանաչ և կարմիր կտորից, որը խորհրդանշում էր արական և իգական սեռերը։
  • Անկյուն, որտեղ հարսանեկան արարողությունից հետո նստում էր հարսն իր բարեկամ կանանց և աղջիկների հետ։
  • Հատուկ ուշադրություն էին դարձնում գլխազարդերին։
  • Հարսանեկան զգեստը լրացնում էին գոտին ու գոգնոցը` ամուսնացած կնոջ ատրիբուտներով։ Կարմիր կամ մանուշակագույն գոտին կարվում էր ատլասից, իսկ վրան ոսկեզօծ թելերով գրում էին` «ի վայելումն կապողի»` նշելով  հարսի անունը։
  • Գլխի զարդարանքը համալրվում էր ոսկե կամ արծաթե կոպեկներով եզերված շղթայով
  • Հարսի կոշիկները
  • Զարդեր` հայկական հարսանեկան կերպարի պարտադիր բաղադրիչ
  • Արծաթյա կամ ոսկյա գոտի կարող էին կապել միայն ամուսնացած կանայք
  • Հարսանեկան զարդեր
  • Հարսանեկան թխվածքներ
  • Գաթան հարսանիքի սեղանի անբաժանելի մասն էր նաև հնում։ Խմորը զարդարում էին այսպիսի երկրաչափական պատկերներով
  • Գրտնակ, որով հնում խմոր էին բացում
  • Հարսանեկան սեղանն առանց մսային ուտեստների չի լինում
  • Սեղանին տարբեր մրգերով լի զամբյուղ էին դնում
  • Հարսանիքից հետո երկրորդ օրը տան առաջ սավան էին կախում` որպես ապացույց, որ աղջիկը կույս է։ Աղջկա մորը նվեր էին նվիրում, իսկ հայրական տուն կարմիր խնձորներ էին ուղարկում։
  • Ծառ, որի վրայի համեղ մթերքներով հյուրասիրում էին փեսայի ընկերներին
© Sputnik / Asatur Yesayants.
Հարսի զգեստ։ Հայկական հարսանեկան զգեստը հնում երբեք սպիտակ չի եղել։ Այն կարվում էր կանաչ և կարմիր կտորից, որը խորհրդանշում էր արական և իգական սեռերը։

Հայաստանում հարսանիքը մի ամբողջ ծիսակարգ է, որին միշտ շատ հանգամանորեն են պատրաստվում։ Այդպես է եղել նաև նախկինում։ Յուրաքանչյուր գործողություն իր նշանակությունն է ունեցել։ Հնում հավատում էին նաև «վերևից ուղարկված» նշաններին և հարսանիքին պատրաստվում այնպես, որ ոչ ոք և ոչինչ չխանգարեր բարեհաջող ամուսնությանը։

Sputnik Արմենիայի ֆոտոշարքում կարող եք տեսնել, թե մեր նախնիները հատկապես ինչի վրա էին շեշտը դնում։

Հայկական հարսանեկան ավանդույթի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Ըստ թեմայի

Տարա՜ն–տարա՜ն. հայկական հարսանիք` Brides–ի էջերում
Համբո՛ւյր կամ հայկական ամենաշքեղ հարսանիքները
Երկու քույր, մեկ սկեսուր. հայկական հարսանիքը կմտնի ռուսական «զագս»–ի պատմության մեջ
Հարսն ինչքան գեր է, այնքան ավելի շատ պետք է վճարել․ ինչպես կազմակերպել հայկական ավանդական հարսանիք
Իմ մեծ հայկական հարսանիքը, կամ ինչպես Գայանե Խոջայանը փորձեց Ջենիֆեր Լոպեսի դերը
Ավելի քան 21 մլն դիտում. հայկական հարսանիքի ժամանակ երեխաները բոլորին ստիպեցին արտասվել
Հարսանիքներ քոչարիի, թե՞ թուրքականի տակ. ռաբիսը ստվերում է հին հայկական ավանդույթները
թեգերը:
հարսանիք, հայ, Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ