03:24 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Լուսանկարներ

Սելֆի Փաշինյանի հետ և առանց նրա. ֆոտոտոնը գրավել է աշխարհը

Ստանալ կարճ հղումը
23201
  • ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հին Երևանով զբոսնելիս։ 2018 թվականի նոյեմբերի 23, Երևան
  • Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը համբուրեց քաղաքացուն, երբ սելֆի արեց քարոզարշավի կանգառի ժամանակ. հունվարի 1-ի 2016թ. Portsmouth, N. H.
  • Տեղի երիտասարդությունը լուսանկարվում է Եղիսաբեթ II թագուհու հետ Սուրբ Գեորգիի փակ շուկա այցելության ժամանակ։ 2014 թվականի հունիսի 24, Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա
  • Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին լուսանկարվում է երդմնակալության արարողությունից առաջ, Կիև
  • Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ տիկին Աննա Հակոբյանի հետ զբոսնելիս
  • Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Մուն Չժե Ինը լուսանկարվում է իր համախոհների հետ նախագահական ընտրական քարոզարշավի ժամանակ։ 2017 թվականի ապրիլի 17
  • Ընդունելություն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում տնտեսական համաժողովի հյուրերի պատվին։ 2018 թվականի հոկտեմբերի 9, Երևան
  • Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը երգիչ Ֆարել Ուիլյամսի հետ, նախընտրական հանրահավաքից առաջ։ 2016 թվականի նոյեմբերի 3, Հյուսիսային Կարոլինա
  • Տղամարդը սելֆի է անում Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի մոտ Իսլամական հեղափոխության 37-րդ հոբելյանի տոնակատարության ժամանակ։ 2016 թվականի փետրվարի 11, Թեհրան
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գյումրի։ 2019 թվականի ապրիլի 5, Շիրակ
  • Նորապսակները սելֆի են անում, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունում է հավատացյալներին Վատիկանում։ 2017 թվականի փետրվարի 8
  • Լրագրողը փորձում էր սելֆի անել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ
  • Ընդդիմության ցույց Հանրապետության հրապարակում։ Լենա Նազարյան 2018 թվականի ապրիլի 17, Երևան
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում քաղաքի օրվա բացման հանդիսավոր արարողության ժամանակ
  • Փոքր երեխան սելֆի է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ` Մելանյա Թրամփի հետ, Բրյուսելում Ֆաբիոլա թագուհու մանկական հիվանդանոցում։ 2017 թվականի մայիսի 25
  • ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լուսանկարվում է ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկների հետ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի տեսարժան վայրերի այցելության ժամանակ։ 2015 թվականի նոյեմբերի 22
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սպահանի հայ համայնքի հետ։ 2019 թվականի փետրվարի 28, Իրան
  • ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սելֆի է անում փղի ձագի հետ Sheldrick Center ապաստարանում Նայրոբիի ազգային այգում։ 2015 թվականի մայիսի 3
  • Նաիրա Զոհրաբյանի և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի սելֆին ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստի ընդմիջման ժամանակ։ 2019 թվականի հունվարի 14, Երևան
  • ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 10-ամսական Բրուքս Բրեյթվիզերի հետ, համախոհներին ողջունելու ժամանակ
  • Աղջիկը լուսանկարվում է ԱՄՆ նախագահի դստեր` Իվանկա Թրամփի հետ US Open 2016 եզրափակիչ խաղի ժամանակ։ 2016 թվականի սեպտեմբերի 11, Նյու Յորք
  • Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քսավյե Բեթելի հանդիպումը։ 2019 թվականի մայիսի 13, Լյուքսեմբուրգ
© Sputnik / Aram Nersesyan ,
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հին Երևանով զբոսնելիս։ 2018 թվականի նոյեմբերի 23, Երևան

Ամեն տարի հունիսի 21-ին աշխարհում տոնում են Սելֆիի օրը (Selfie Day)` նոր տոնը, որն առաջացել է ընդամենը 5 տարի առաջ և նվիրված է ժամանակակից աշխարհի ամենահայտնի լուսանկարչական ձևին։

 Հայերին Selfie Day-ը ակնհայտորեն շատ է դուր եկել, չէ՞ որ սելֆիի նկատմամբ սեր ունի նաև մեծ հեղինակություն վայելող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սելֆին» ինքնատիպ ինքնադիմանկար է, որն արվում է սմարթֆոնի լուսանկարչական ֆունկցիայի օգնությամբ։ Սելֆի ժանրի հաջողությունը կապված է հեռախոսի դիմացի տեսախցիկի որակից։

ՀՀ վարչապետը շատ է սիրում սելֆի անել. ընտանիքի, համաշխարհային քաղաքական գործիչների, աստղերի և շարքային քաղաքացիների հետ։ Նրա սերը նման լուսանկարների հանդեպ կիսում են ոչ միայն երեխաներն ու դեռահասները, այլև մեծահասակները։ Այդ պատճառով էլ համացանցը լի է Փաշինյանի հետ սելֆիներով։

Թեև, առանց վարչապետի էլ հայ երիտասարդությունը հայտնի էր սելֆիի նկատմամբ ունեցած իրենց սիրով։ Հատկապես աղջիկները. իրեն հարգող ցանկացած պատանի լեդի սոցցանցի իր էջում պետք է մի կարգին սելֆի ունենա։

Սելֆիի տոնի հայրենիք է համարվում ԱՄՆ–ն։ Առաջին անգամ այս տոնը նշել են 2014 թվականին տեխասյան դիջեյ Մաքնիլիի նախաձեռնությամբ։ Ավելի ուշ այն սկսեցին տոնել ամբողջ աշխարհում և տոնը ոչ պաշտոնապես միջազգային կարգավիճակ ստացավ։

Այժմ սելֆիով հետաքրքրվում են գրեթե բոլորը. համոզվելու համար դիտեք Sputnik  Արմենիայի ընտրանին։

թեգերը:
Անգելա Մերկել, Դոնալդ Թրամփ, Նիկոլ Փաշինյան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ