15:50 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Լուսանկարներ

Շատ հարուստ և շատ հայտնի. աշխարհի 10 ամենաթանկ վարձատրվող դերասանների լուսանկարները

Ստանալ կարճ հղումը
20310
  • Դուեյն Ջոնսոն
  • Քրիս Հեմսվորթ
  • Ռոբերտ Դաունի կրտսեր
  • Աքշայ Կումար
  • Ջեքի Չան
  • Բրեդլի Կուպեր
  • Ադամ Սենդլեր
  • Քրիս Էվանս
  • Փոլ Ռադ
  • Ուիլ Սմիթ
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է 47-ամյա Դուեյն «Քարաժայռ» Ջոնսոնը` 89,4 մլն դոլար տարեկան եկամուտով։

Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ամենամյա վարկանիշը։ Նրանց եկամուտները հաշվարկվել են 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 1-ը։

 

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է 47-ամյա Դուեյն «Քարաժայռ» Ջոնսոնը`  89,4 մլն դոլար տարեկան եկամուտով։

Երկրորդ հորիզոնականում է «Վրիժառուները» ֆիլմի 36-ամյա աստղ Քրիս Հեմսվորթը`  76,4 մլն դոլար եկամուտով։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է 54-ամյա Ռոբերտ Դաունի կրտսերը։ Այս տարի նրա եկամուտը կազմել է 66 մլն դոլար։

Չորրորդ հորիզոնականում է 51-ամյա հնդիկ դերասան Աքշայ Կումարը` 65 մլն դոլարով։

Հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել է 65-ամյա Ջեքի Չանը։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 58 մլն դոլար։

Վեցերորդ հորիզոնականում է Բրեդլի Կուպերը։ 44-ամյա դերասանը կարողացել է 57 մլն դոլար վաստակել։

Յոթերորդ հորիզոնականը 52-ամյա կատակերգու Ադամ Սենդլերինն է։ Նա ևս 57 մլն դոլար է վաստակել։

Ութերորդ հորիզոնականը «Կապիտան Ամերիկա» ֆիլմի հերոս Քրիս Էվանսինն է, որը 43.5 մլն դոլար է վաստակել։

Իններորդ հորիզոնականը բաժին է հասել Փոլ Ռադին` «Վրիժառուների» մեկ այլ աստղի։ Այս կինոտարին նրան 41 մլն դոլար է բերել։

Տասնյակը փակում է Ուիլ Սմիթը, որի տարեկան եկամուտը 35 մլն դոլար է կազմել։

թեգերը:
դերասանուհի, դերասան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ