22:10 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
Լուսանկարներ

Անուշաբույր ու քաղցրահամ. ռեկորդային գաթան ցուցադրվել է Կարապի լճում. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
19630
  • Ժյուրին չափում է «Աշխարհի ամենամեծ» գաթայի երկարությունը
  • Ժյուրին չափում է «Աշխարհի ամենամեծ» գաթայի երկարությունը
  • «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը` «Աշխարհի ամենամեծ» գաթայի միջոցառմանը
  • Ժյուրին չափում է «Աշխարհի ամենամեծ» գաթայի երկարությունը
  • «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը համտեսում է «Աշխարհի ամենամեծ» գաթայի առաջին կտորը
  • «Երեմյան Փրոջեքթսի» հրուշակագործները հյուրերին հյուրասիրում են «Աշխարհի ամենամեծ» գաթան
  • Փոքրիկը համտեսում է «Աշխարհի ամենամեծ» գաթան

  • «Աշխարհի ամենամեծ գաթա» միջոցառում
  • «Երեմյան Փրոջեքթսի» հրուշակագործները հյուրերին հյուրասիրում են «Աշխարհի ամենամեծ» գաթան
  • Փոքրիկը համտեսում է «Աշխարհի ամենամեծ» գաթան
  • «Երեմյան Փրոջեքթսի» հրուշակագործները հյուրերին հյուրասիրում են «Աշխարհի ամենամեծ գաթան»
  • «Երեմյան Փրոջեքթսի» հրուշակագործները հյուրերին հյուրասիրում են «Աշխարհի ամենամեծ գաթան»
  • «Երեմյան Փրոջեքթսի» հրուշակագործները հյուրերին հյուրասիրում են «Աշխարհի ամենամեծ գաթան»
  • Միջոցառման մասնակիցը մինչև վերջ վայելել է իր բաժին գաթան
Asatur Yesayants
Ժյուրին չափում է «Աշխարհի ամենամեծ» գաթայի երկարությունը

Ախորժաբեր, քաղցրահամ ու ռեկորդային. հայկական ավանդական գաթան համտեսել են ոչ միայն հայերն, այլև Հայաստան այցելած զբոսաշրջիկները։

Համեղ միջոցառումն արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Կարապի լճում։ Անցած տարի, Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների շրջանակում պատրաստած գաթան  գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում. այն կշռում էր 368 կգ և ուներ 60 մետր երկարություն։

«Առաջ, Մխիթարյան». Արմեն Սարգսյանը Հռոմի մարզադաշտում երկրպագում է Հենրիխին. լուսանկարներ

Այս տարի նախաձեռնության հեղինակները որոշել են գերազանցել սեփական ռեկորդը։ Ռեկորդային գաթան 65 մ երկարություն և 410 կգ կշիռ ունի։ Համեղ աղանդերը հրուշակագործները թխել են երկու օրում, նախապատրաստական աշխատանքները տևել են 10օր են։ Աշխարհի ամենամեծ գաթան պատրաստելու համար պահանջվել է 150 կգ կարագ, 100 կգ ալյուր, 500-ից ավելի ձու, 50կգ-ից ավելի շաքարավազ, նույնքան էլ նուշ ու չրեր:

Հայաստանում պայմանական ռազմական դրություն է հայտարարվել. լուսանկարներ

Միջոցառման կազմակերպիչը «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն է։

Հավելենք, որ հայական  իրականության մեջ գաթան կարևոր խորհուրդ ունի. այն զարդարում է տոնական գրեթե բոլոր սեղանները, հաջողություն և երջանկություն է խորհրդանշում:

Մեր տատիկները գաթայի վրա յուրահատուկ նախշեր են պատկերել դանակի կամ պատառաքաղի օգնությամբ, այդ թվում՝  խաչ: Ըստ ավանդազրույցի` դա արվել է «չար աչքից» ազատվելու համար:

Ոչ միայն գրում էր, այլև լուսանկարում. Հովհաննես Թումանյանի ոչ հայտնի հոբբին. լուսանկարներ

Որոշ մասնագետներ պնդում են, որ գաթան նաև ընտանիքի ամրություն է խորհրդանշում։ Այդ պատճառով էլ հարսանիքների ժամանակ պարում են` գաթան ձեռքում բռնած։

Համեղ միջոցառման ամենավառ դրվագները Sputnik Արմենիան առաջարկում է վայելել` լուսանկարներով։

թեգերը:
Զբոսաշրջիկ, գաթա, Կարապի լիճ, հայեր, հայ, Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ