09:49 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Լուսանկարներ

Ինքնաթիռ ինքնաթիռի հետևից. ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների այցը Հայաստան` լուսանկարներով

Ստանալ կարճ հղումը
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում (33)
22420
  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստվում են դիմավորել Մոլդովայի նախագահին
  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին
  • Ղրղըզստանի նախագահի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում
  • Ղրղըզստանի նախագահ  Սորոնբայ Ժեենբեկովի պաշտոնական այցը Հայաստան
  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օֆանավակայանում դիմավորում է Ղրղըզստանի նախագահ  Սորոնբայ Ժեենբեկովին
  • Բելառուսի նախագահի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում
  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը Հայաստան
  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին
  • Պատվո պահակախումբ «Զվարթնոց» օդանավակայանում
  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստվում է դիմավորել Ղազախստանի նախագահին
  • Ղազախստանի նախագահի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում
  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Ղազախստանի նախագահ  Կասիմ-Ժոմարտ Տոկաևին
  • Ղազախստանի նախագահ  Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Զվարթնոց» օդանավակայանում
  • ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների այցը Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայան
  • Իրանի նախագահի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում
  • Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայան
  • Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայան
© Sputnik / Asatur Yesayants.
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստվում են դիմավորել Մոլդովայի նախագահին

ԵԱՏՄ բարձրագույն նիստի նախօրեին մեկը մյուսի հետևից հայաստան ժամանեցին Եվրասիական տնտեսական միության անդամ և դիտորդ պետությունների ղեկավարները:

«Զվարթնոց» օդանավակայանում առաջինը վայրէջք կատարեց Մոլդովայի առաջնորդ Իգոր Դոդոնի ինքնաթիռը: Մոլդովան ԵԱՏՄ-ում  ունի դիտորդի կարգավիճակ:

Այնուհետև ժամանեց Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը, որին հաջորդեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաթիռը:

Երեկոյան Հայաստան ժամանեցին Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իրանը ԵՏՄ անդամ չէ, բայց նախագահը մասնակցելու է կազմակերպության ընդլայնված նիստին: Օդանավակայանում հյուրերին դիմավորեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Թե ինչպես են Երևանում դիմավորել ԵԱՏՄ բարձրագույն նիստի մասնակիցներին, առաջարկում ենք դիտել Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցի օբյեկտիվից։

թեմա:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում (33)
թեգերը:
Շավարշ Քոչարյան, Մհեր Գրիգորյան, Ղրղըզստան, Սինգապուր, Հասան Ռոհանի, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ