14:15 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Լուսանկարներ

ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի մեկնարկը` Հանրապետության հրապարակում. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
WCIT համաշխարհային համաժողովը Երևանում (25)
26510
  • WCIT 2019 համաժողովի բացումն ազդարարող համերգը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
  •  WCIT նվագախմբի ելույթը` Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ

  • WCIT 2019 համաժողովի բացումն ազդարարող համերգի բարձրաստիճան հյուրերը
  •  WCIT նվագախմբի ելույթը` Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ
  • WCIT 2019 համաժողովի բացումն ազդարարող համերգը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
  •  WCIT նվագախմբի ելույթը` Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ
  • WCIT 2019 համաժողովի բացումն ազդարարող համերգը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
  • Աշխարհահռչակ դիջեյ, Արմին վան Բյուրեն` WCIT 2019 համերգին
  • WCIT 2019 համերգի մասնակիցները` հանրապետության հրապարակում

© Sputnik / Aram Nersesyan
WCIT 2019 համաժողովի բացումն ազդարարող համերգը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ

Հանրապետության հրապարակում WCIT նվագախմբի ելույթով մեկնարկեց Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը։

Հայաստանի մայրաքաղաք Երևանում այսօր` հոկտեմբերի 6–ին մեկնարկեց ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը։ Հանրապետության հրապարակում այդ առիթով կազմակերպվել էր մեծ համերգ, որի ընթացքում 15 երկրի երաժիշտներից կազմված WCIT միջազգային նվագախումբը հոկտեմբերի 6–ին աշխարհում առաջին անգամ կատարեց ստեղծագործություն, որը հորինված է արհեստական բանականության կողմից։ 

Նման նվագախումբ ստեղծելու գաղափարի հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, գաղափարն իրականություն է դարձել WCIT-2019–ի կազմակերպիչների աջակցությամբ։ Երաժիշտները Հայաստան են ժամանել սեպտեմբերի 29-ին։ Փորձերը մեկնարկել են հաջորդ օրվանից։

WCIT նվագախումբը ՀՀ–ում կկատարի արհեստական բանականության ստեղծած հայկական երաժշտությունը

Նվագախումբը ստեղծողների գլխավոր նպատակն այն է, որ համաժողովի ծրագրում առաջին անգամ ներառված երաժշտական մասն ավանդական դառնա, և WCIT նվագախումբը ձևավորվի ամեն տարի։

WCIT նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժշտի, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին WCIT համաժողովները հյուրընկալած 14 երկրները` Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։

Այսօր մեկնարկած WCIT–2019 ՏՏ համաշխարհային համաժողովը կավարտվի հոկտեմբերի 9-ին։

Այդ օրերի ընթացքում 60 երկրից ավելի քան 2 հազար պատվիրակություն կժամանի մեր երկիր։ Համաժողովի հյուրերի թվում են նաև աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը, ամերիկահայ գործարար և Reddit կայքի ու Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

Համաժողովի շրջանակում այսօր Հայաստան ժամանեց նաև աշխարհահռչակ DJ, երաժշտական պրոդյուսեր Արմին վան Բյուրենը:

Հայաստան ժամանեց աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը. լուսանկարներ

Օդանավակայանում հայկական եռագույնով, պաստառներով նրան էին սպասում երկրպագուները, որոնք լուսանկարվեցին աշխարհահռչակ DJ-ի հետ, ստացան նրա ստորագրությունը: Ժամեր անց, արդեն, նա instagram–ի իր էջում Հայաստանի PR-ն էր անում։

թեմա:
WCIT համաշխարհային համաժողովը Երևանում (25)
թեգերը:
Լուսանկար, Սերգեյ Սմբատյան, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, Երևան, Համերգ, WCIT 2019

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ