09:31 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Լուսանկարներ

Հրայր Թովմասյանը ողբում է Կուտոյանի մահը. լուսանկարներ` դեպքի վայրից

Ստանալ կարճ հղումը
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը (25)
241701
  • Իրավապահ մարմինները` դեպքի վայրում
  • ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ողբում է Գեորգի Կուտոյանի մահը
  • Իրավապահ մարմինները` շենքի մոտ, որտեղ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
  • ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը
  • Իրավապահ մարմինները` շենքի մոտ, որտեղ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
  • Իրավապահ մարմինները` շենքի մոտ, որտեղ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
  • Իրավապահ մարմինները` շենքի մոտ, որտեղ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
  • Իրավապահ մարմինները` շենքի մոտ, որտեղ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
  • Շտապօգնությունը` շենքի մոտ, որտեղ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
  • Իրավապահ մարմինները` շենքի մոտ, որտեղ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
  • Շտապօգնությունը` շենքի մոտ, որտեղ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
© Sputnik / Asatur Yesayants.
Իրավապահ մարմինները` դեպքի վայրում

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրն առնելուց հետո դեպքի վայր շտապեցին լրագրողները, հարազատներն ու ընկերները, որոնց մեջ մի շարք պաշտոնյաներ կան։

Երևանի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի բակն այսօր կեսօրից հետո մարդաշատ է։ Հենց այստեղ էին հայտնաբերել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով։

Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը եղել է դեպքի վայրում և ներկայացնում է այնտեղ կատարվողը` լուսանկարներով։ Լուսանկարներում երևում է, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ինչպես է դառնագին լալիս` ողբալով նախկին գործընկերոջ` երիտասարդ Կուտոյանի մահը։

Նշենք, որ 2013թ–ին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել են Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ։

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է այսօր`հունվարի 17–ին, Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական վարկած չկա։ Որոշ ԶԼՄ–ներ գրում են, որ նա ինքնասպանություն է գործել, դիակի մոտ ատրճանակ և կոնյակի դատարկ շիշ են գտել։ Նշենք, որ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։

Խորապես ցնցված եմ. Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել է Կուտոյանի մահվան կապակցությամբ

ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին: Նրա պապը ժամանակին դպրոցի տնօրեն է աշխատել։ Կուտոյանին հենց պապի անունով են կոչել։ Տատն ու մայրը նույնպես մանկավարժներ են։ Իսկ հայրը` Կարեն Կուտոյանը, անվանի մանկաբարձ–գինեկոլոգ է, Քանաքեռ–Զեյթունի ծննդատան տնօրենը։

թեմա:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը (25)
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Գեորգի Կուտոյան (ԱԱԾ նախկին պետ), ինքնասպանություն, Սպանություն, Հրայր Թովմասյան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ