04:29 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Լուսանկարներ

Պաշտպանիչ դիմակները նոր թրենդ են դարձել. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (92)
183 0 0
  • Սաղավարտով ու դիմակով կին Շանհայի կայարանում
  • Կորեացի աշխատավորները` ազգային հագուստով ու պաշտպանիչ դիմակներով
  • Երեխա Բանգկոկի օդանավակայանում
  • Ճապոնիայից ներկրած դիմակները` Ուհանի դեղատանը
  • Դիմակով տղամարդ Կամբոջայի շուկաներից մեկում
  • Զբոսաշրջիկները դիմակներով լուսանկարվում են Հռոմում
  • Պաշտպանիչ դիմակով կինը` Մեխիկոյի օդանավակայանում
  • Դիմակով ու լողորդի ակնոցով տղամարդը` Հոնկոնգի կայարանում
  • Կորեացիները` ազգային հագուստով ու դիմակներով
  • Բանկոգի հյուրանոցների մեկի աշխատակիցը` դիմակով
  • «Լոս Անջելես Լեյքերսի» երկրպագուն` պաշտպանիչ դիմակով
  • Դիմակով կինը` Կամբոջայի փողոցներից մեկում
  • Դիմակավոր կինը` Պեկինում
  • Դիմակավոր պարողները` Չինական Նոր տարին նշելիս
  • Դիմակներով զույգը` Հոնկոնգի մետրոյում
  • Դիմակներով կանայք` Բանկոգի փողոցներում
  • Պեկինի առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը
© REUTERS / ALY SONG
Սաղավարտով ու դիմակով կին Շանհայի կայարանում

Վտանգավոր կորոնավիրուսն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից, hենց այդ պատճառով էլ պաշտպանիչ դիմակների պահանջարկն աճում է, իսկ ոմանք նույնիսկ այդ իրավիճակում չեն կորցնում դրական տրամադրվածությունն ու նույնիսկ ստեղծագործական մոտեցում են ցուցաբերում։

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների պաշտոնական թիվը հասել է 361–ի, ևս 17 205 մարդ վարակված է։ Հիվանդներից 2296–ի վիճակը գնահատվում է ծանր, և միայն 475–ն են առողջացել ու դուրս գրվել հիվանդանոցներից։ Վերջին երկու օրվա ընթացքում գրանցվել է վարակի 2829 նոր դեպք։

Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքը

Իսկ Չինաստանից դուրս` աշխարհի այլ երկրներում, կորոնավիրուսով հիվանդների թիվը պաշտոնական տվյալներով հասել է 148–ի։

Չինաստանի իշխանությունը պաշտոնապես հաստատել է, որ վիրուսը մարդուց մարդու է փոխանցվում։ 

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում անցել է մի քանի հարյուրը. 21 558 մարդ կասկածի տակ են

Բժիշկների խոսքով` կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգ ունեցողները, երեխաներն ու ծերերը։

Sputnik Արմենիայի ֆոտոշարքում դիտեք, թե ինչպես են մարդիկ աշխարհի տարբեր երկրներում պահպանում լավատեսությունն ու բժշկական դիմակների նոր տարբերակներ առաջարկում։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (92)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի «հայրենիքում»` Ուհան քաղաքում, այժմ 6 հայ կա. նրանք տնից դուրս չեն գալիս
Կորոնավիրուսն ու Երևանի չինական ռեստորանները. որտեղից է ներմուծվում ծովամթերքը
Հայերը պատճառ ունե՞ն վախենալու. կորոնավիրուսն ու ազգերի գենետիկ առանձնահատկությունները
թեգերը:
կորոնավիրուս

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ