04:36 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Լուսանկարներ

Ձյուն և արագություն. Ծաղկաձորում հավաքվել են դահուկորդներ ամբողջ աշխարհից. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
129 0 0
  • Ծաղկաձորի ճոպանուղու այցելուները
  • Ծաղկաձորի պատանի այցելուն
  • Ծաղկաձորի այցելուները
  • Ծաղկաձորի այցելուի դահուկները
  • Ծաղկաձորի պատանի այցելուն
  • Ծաղկաձորի այցելուն
  • Ծաղկաձորի ճոպանուղու այցելուները
  • Ծաղկաձորի այցելուն
  • Ծաղկաձորի ճոպանուղու այցելուները
  • Ծաղկաձորի այցելուն
  • Ծաղկաձորի այցելուն
  • Ծաղկաձորի այցելուները
  • Ծաղկաձորի այցելուն
  • Ծաղկաձորի այցելուները
  • Ծաղկաձորի այցելուները
  • Ծաղկաձորի այցելուները
  • Ծաղկաձորի ճոպանուղու այցելուն
  • Ծաղկաձորի այցելուն
  • Ծաղկաձորի այցելուն
  • Ծաղկաձորի այցելուն
  • Ծաղկաձորի ճոպանուղին
© Sputnik / Aram Nersesyan
Ծաղկաձորի ճոպանուղու այցելուները

Ձմռանը լեռնադահուկային հանգստավայր են այցելում հազարավոր մարդիկ։ Ամբողջ աշխարհի էքստրեմալները դահուկ և սնոուբորդ են քշում։

Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը մարդաշատ է։ Ձյան առատ տեղումներից հետո այստեղ են հավաքվում երկրի բոլոր դահուկորդները, զբոսաշրջիկներ։ Այստեղ ակտիվությունը մեծ է հատկապես հանգստյան օրերին։ Սեզոնին, որը սկսվում է դեկտեմբերին և ավարտվում մարտին, Ծաղկաձոր է այցելում մոտ 3 հազար մարդ։ Այն հատկապես մարդաշատ է փետրվարի կեսին, երբ ժամանում են դահուկորդներ Ռուսաստանից, Ֆիլիպիններից և եվրոպական երկրներից։

Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գործում է ամբարձիչ` վեց կայարաններով։ Այն գործում է առավոտյան 9։30–ից մինչև 17։00-ն։ Դահուկային ուղիները, որոնք այստեղ վեցն են (դրանցից մեկը գիշերային է), հարմարեցված են սկսնակ և պրոֆեսիոնալ դահուկորդների համար։ Որակավորված մասնագետներն այցելուներին սովորեցնում են դահուկ, ձյունագնաց և սնոուբորդ քշել։

Երբ ձյունը շատ է, էքստրիմի սիրահարների համար բացում են գիշերային ուղին, որը գործում է մինչև կեսգիշեր։ Եվրոպացի զբոսաշրջիկները սիրում են գիշերները դահուկ քշել։ Նրանք հավաստիացնում են, որ ուղիները բավական բարդ են, բայց վտանգավոր չեն, և նույնիսկ անփորձ դահուկորդը կարող է հեշտությամբ կառավարել արագությունը։ Իսկ ահա ռուս զբոսաշրջիկները նախընտրում են դահուկ քշել ցերեկը, քանի որ հիմնականում երեխաների հետ են գալիս։

Նշենք, որ ըստ «ՏուրՍտատ» կայքի, Ծաղկաձորը հայտնվել է լեռնադահուկային հանգստի համար ԱՊՀ լավագույն վայրերի տասնյակում։

 

Ըստ թեմայի

Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում... Երևանում. լուսանկարներ
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ
Պատգամավորներն ու լրագրողները «գազ տվեցին» «Գազպրոմի» դաշտում. ֆոտոշարք
Պաշտպանիչ դիմակները նոր թրենդ են դարձել. լուսանկարներ
թեգերը:
ձմեռ, Լուսանկար, Ծաղկաձոր, Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ