03:38 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Լուսանկարներ

Ովքեր են այս տարի հավակնում «Օսկարի». ֆոտոշարք

Ստանալ կարճ հղումը
164 0 0
  •  «Ոսկե արմավենու ճյուղ» ստացած հարավկորեացի ռեժիսոր Փոն Ջուն–հոն` Կաննի 72-րդ կինոփառատոնի փակման արարողության ժամանակ։
  • Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն  կարմիր գորգի վրա՝ Կաննի 72-րդ կինոփառատոնին «Մի անգամ... Հոլիվուդում» ֆիլմի  (Once Upon a Time in Hollywood) ցուցադրության ժամանակ։
  • Թոդ Ֆիլիպսը Լոս Անջելեսում մասնակցում է «Օսկարի» հավակնորդների 92-րդ ճաշին։
  • Մարտին Սկորսեզեն մրցանակ է ստանում լավագույն ռեժիորական աշխատանքի համար` Բևերլի Հիլզում մեծահասակների համար ֆիլմերի 19-րդ ամենամյա մրցույթի շրջանակում։
  • Շարլիզ Թերոնը մասնակցում է «Օսկարի» հավակնորդների 92-րդ ճաշին։
  • Ռեժիսոր Սեմ Մենդեսը մասնակցում է «Օսկարի» հավակնորդների 92-րդ ճաշին։
  • Սքարլեթ Յոհանսոնը՝ Լոնդոնում բրիտանական BAFTA ակադեմիայի կինոմրցանակաբաշխության ժամանակ կարմիր գորգի վրա։
  • Ամերիկացի դերասանուհի Ռենե Զելվեգերը՝ Լոնդոնում բրիտանական BAFTA ակադեմիայի կինոմրցանակաբաշխության ժամանակ։
  • Սինթիա Էրիվոն մասնակցում է «Օսկարի» հավակնորդների 92-րդ ճաշին։
  • Սիրշա Ռոնան՝ Սանտա Մոնիկայում «Քննադատների ընտրություն» 25-րդ մրցանակաբաշխությանը։
  • Դերասան Ադամ Դրայվերը՝ Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում` «BlacKkKlansman» ֆիլմի ֆոտոնկարահանումների ժամանակ։
  • Լեոնարդո Դի Կապրիոն`Կաննի 72-րդ կինոփառատոնին «Մի անգամ... Հոլիվուդում» ֆիլմի  (Once Upon a Time in Hollywood) ցուցադրության ժամանակ։
  • Դերասան Խոակին Ֆենիքսը՝ Կաննի 70-րդ կինոփառատոնին  You Were Never Really Here ֆոտոնկարահանումների ժամանակ։
  • Դերասան Անտոնիո Բանդերասը՝ Կաննի 72-րդ կինոփառատոնի «Ցավ և փառք» («Dolor y gloria») ֆիլմում մարմնավորած դերի համար ստացած «Լավագույն դերասան» մրցանակով:
  • Դերասան Ջոնաթան Փրայսը՝ Կաննի 71-րդ կինոփառատոնի փակման արարողության ժամանակ։
© Sputnik / Asatur Yesayants
 «Ոսկե արմավենու ճյուղ» ստացած հարավկորեացի ռեժիսոր Փոն Ջուն–հոն` Կաննի 72-րդ կինոփառատոնի փակման արարողության ժամանակ։

Փետրվարի 9-ին Հոլիվուդի Դոլբի թատրոնում ավանդաբար կկայանա կինոյի աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը` «Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխությունը։

Վաղուց «Օսկարն» այսքան աստղային չէր եղել։ Ինչ արժե միայն իր կարևորությամբ ոչ այդքան էական «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգը, որում արձանիկի համար կպայքարեն Ալ Պաչինոն, Ջո Փեշին, Էնթոնի Հոփքինսը, Թոմ Հենքսը և Բրեդ Փիթը, իսկ գլխավոր դերասանական անվանակարգում` Անտոնիո Բանդերասը, Լեոնարդո Դի Կապրիոն, Ադամ Դրայվերը, Ջոնաթան Փրայսը և Խոակին Ֆենիքսը:

Հայտնի է` որ դերասաններն ու ֆիլմերն են «Օսկար» մրցանակի հավակնում

Լավագույն դերասանուհիների թվում են Ռենե Զելվեգերը, Շարլիզ Թերոնը, Սքարլեթ Յոհանսոնը և ուրիշներ։

Անվանակարգերում ներկայացված են տարբեր սերնդի աստղային ռեժիսորներ` Սկորսեզեն և Տարանտինոն, իսկ ամենագլխավոր ինտրիգը, ինչպես միշտ, լավագույն ֆիլմ անվանակարգում է, որտեղ քննադատները գլխավոր ֆավորիտ են համարում հարավկորեական «Մակաբույծներ» ֆիլմը և Սեմ Մենդեսի ռազմական` «1917» դրաման։

«Մայրիկ, թեյնիկը դիր, Օսկար եմ բերում», կամ ինչպես ջրի ձևը հաջողության բանաձև դարձավ

Սակայն պետք չէ մոռանալ, որ «Օսկարի» մաս են կազմում անկանխատեսելի անակնկալները, որոնք հավանաբար հանդիսատեսին կզարմացնեն նաև այս անգամ։

Ի դեպ, մրցանակաբաշխության պատմության մեջ երրորդ անգամ՝ այն կանցկացվի առանց հաղորդավարի։

Օգտատերերն ընտրել են «Օսկար 2019»–ի ամենագեղեցիկ զգեստը. այն տղամարդ է կրում

Ըստ թեմայի

«Օսկար 2016»-ը չի մոռացել նաև Քըրք Քրքորյանին
Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը՝ «Օսկար 2017-ի» հավակնորդների ցուցակում
«Օսկար 2019»–ի դափնեկիրները. «Սև հովազը» պարտվեց սևամորթ երաժշտին
թեգերը:
ֆոտոշարք, Լուսանկար, ֆիլմ, դերասանուհի, դերասան, «Օսկար» մրցանակաբաշխություն

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ