19:23 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Լուսանկարներ

«Սիարա» կամ «Սաբինա». եվրոպական փոթորկի սարսափելի հետևանքները

Ստանալ կարճ հղումը
251 0 0
  • Մեքենան ասֆալտի տակ է ընկել Անգլիայում «Սիարա» փոթորկից հետևանքով
  • Տղամարդը տունն է հավաքում Հյուսիսային Անգլիայում եղած ջրհեղեղից հետո
  • 
Տղամարդը «պառկել» է քամու վրա Նիդեռլանդներում «Սիարա» փոթորկի ժամանակ
  • Աշխատողները փորձում են հանել տեսախցիկի վրայից  «Սիարա» փոթորկի հետևանքով ընկած ծառը Անգլիայում
  • 
Յորքշիր Դեյլսի տեսարանը «Սիարայից» հետո
  • Գերմանիայում «Սիարա» փոթորկի հետևանքով տաճարի վրա ընկած կռունկը
  • Ուժեղ ալիքները Բելդիայի ափամերձ տարածքներում «Սիարա» փոթորկից հետո
  • «Սիարայի» տապալած շինարարական  անտառները Գերմանիայում
  • 
Բադերը Հյուսիսային Անգլիայում ջրհեղեղի ժամանակ
  • «Սիրարայի» հետևանքով Գերմանիայում մեքենայի վրա ընկած ծառը
  • 
Ինքնաթիռը «Սիարայի» պատճառով դժվար վայրէջքի ժամանակ Բիրմինգհեմի օդանավակայանում
  • Տանիքի կտորները ճանապարհի վրա Գերմանիայում «Սիարա» փոթորկից հետո
  • Ուժեղ ալիքները Ավստրիայում «Սիարա» փոթորկի ժամանակ
  • 
Տղամարդիկ հավաքում են ջուրը հեղեղված տնից
  • Մեքենաները երթևեկում են Մանչեսթերի ճանապարհով փոթորկից հետո
  • «Սիարայի» ժամանակ տապալված ծառը Մեծ Բրիտանիայում
  • «Սիարա» փոթորիկը Բլեքփուլում, Մեծ Բրիտանիա
© AP Photo / Nick Ansell/PA
Մեքենան ասֆալտի տակ է ընկել Անգլիայում «Սիարա» փոթորկից հետևանքով

Եվրոպայում փետրվարի 9-ին ուժգին փոթորիկ է սկսվել. այն պատմության մեջ ամենաուժեղ ցիկլոններից է։ Փոթորիկը ջրհեղեղներ ու ավերածություններ է առաջացրել Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայում։

Բրիտանացիները փոթորիկն անվանել են «Սիարա», գերմանացիները` «Սաբինա»։ Այն ծառեր է տապալել, տանիքներ պոկել ու մարդկանց սպանել։

Մեծ Բրիտանիայում սա վերջին յոթ տարվա մեջ ամենաուժեղ փոթորիկն է։ Դրա հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, խաթարվել է լաստանավային, ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունը։ Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում  մեկ օրում անձրև է տեղացել մեկուկես ամսվա նորմայի չափով, որոշ շրջաններում էլ ավելի քան 20 սանտիմետր ձյուն է եկել։

Փոթորիկը մի շարք եվրոպական երկրներում տրանսպորտային կոլապս է առաջացրել, իսկ British Airways–ի ինքնաթիռը ուժգին քամու շնորհիվ նոր ռեկորդ է սահմանել։ Այն Նյու Յորքից Լոնդոն է հասել 4 ժամ 56 րոպեում։ Երթուղին սովորաբար 6 ժամ 13 րոպե է տևում։

թեգերը:
ջրհեղեղ, Եվրոպա, Փոթորիկ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ