09:20 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Լուսանկարներ

«Դիմակային նորաձևություն» կամ երևանցիների գույնզգույն պաշտպանությունը. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (749)
256 0 0
  • Լուսանկարիչ Լյուսի Սարգսյանը պաշտպանիչ դիմակով
  • Պաշտպանիչ դիմակով աղջիկը Երևանի Հանրապետության հրապարակում
  • Փոքրիկ տղան պաշտպանիչ դիմակով Երևանի Տիգրան Մեծ փողոցում
  • Երիտասարդ տղան պաշտպանիչ դիմակով Երևանի Ամիրյան փողոցում
  • Երիտասարդ աղջիկը պաշտպանիչ դիմակով Երևանի Ամիրյան փողոցում
  • Երիտասարդ աղջիկը պաշտպանիչ դիմակով Երևանի Ամիրյան փողոցում
  • Տղամարդը պաշտպանիչ դիմակով Երևանի Հանրապետության հրապարակում
  • Կինը պաշտպանիչ դիմակով Երևանի Հանրապետության հրապարակում
  • Կինը պաշտպանիչ դիմակով Երևանի Տիգրան Մեծ փողոցում
  • Երիտասարդ տղան պաշտպանիչ դիմակով Երևանի Ամիրյան փողոցում
  • Անձրևանոցուվ ու դիմակով աղջիկը Երևանի Մոսկովյան փողոցում
© Sputnik / Asatur Yesayants
Լուսանկարիչ Լյուսի Սարգսյանը պաշտպանիչ դիմակով

Բժշկական դիմակը կորոնավիրուսի համավարակի օրերին դարձել է կենցաղի ամենաթրենդային իրը։ Այն արդեն հայտնվել է համաշխարհային պոդիումներին և իր անդրադարձն ունեցել սովորական բժշկական դիմակների դիզայնի վրա։

Ու թեև առողջապահության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ մաքուր օդին դիմակներ կրելն անիմաստ է, Երևանի փողոցներում կարելի է տեսնել ամենատարբեր դիմակների բազմազան տեսակներ` ինչպես սեփական արտադրության, այնպես էլ գործարանային։

Դեղատներում այս օրերին դիմակներ գտնելը դժվար է, սակայն տնտեսական խանութներում պակաս չկա։ Արդեն հայտնվել էսթետներ, որոնք դիմակը հարմարեցնում են զգեստի գույնին, կան նաև այնպիսիք, որոնք անձամբ են դիմակները կարում և նույնիսկ բաժանում անցորդներին (բժշկությունն այս փաստը չի ողջունում)։

Այս թեմային նվիրված անեկդոտներ են հյուսվում և բազմաթիվ մեմեր ծնվում։ Օրինակ` հայ «քյառթու» տղան ատում էր կանացի ամեն բան, բայց կորոնավիրուսի վախից վարդագույն դիմակ է կրել։

Sputnik Արմենիայի լուսանկարիչները բավական երկար ժամանակ են անցկացրել Երևանի փողոցներում «դիմակային նորաձևության» փնտրտուքներով։ Հաջողվել է «թագավորական աքսեսուարի» բազմապիսի տեսակներ լուսանկարել։

Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 20-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 136-ի։ Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում արտակարգ դրություն է սահմանել, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։

Օրվա կադր․ մարդը, որին բոլորը տեսնում են, բայց ոչ ոք չի նկատում

Սահմանափակումներն առաջին հերթին վերաբերում են մասսայական միջոցառումներին, ժամանցի կենտրոններին և որոշ գրասենյակներին, իսկ դպրոցները, բուհերն ու մանկապարտեզները արտակարգ դրություն հայտարարելուց մեկ շաբաթ առաջ արդեն փակ էին։ Պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (749)
թեգերը:
Լուսանկար, Երևան, դիմակ, կորոնավիրուս

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ