13:51 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Լուսանկարներ

Կորոնավիրուսը մարդկանց մենության է մատնել․ կադրեր ամբողջ աշխարհից

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (513)
284 0 0
  • Միայնակ կինը Երևանի Հանրապետության հրապարակում
  • Միայնակ մարդը Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում. Բրազիլիա
  • Զբոսաշրջիկը լուսանկարվում է Էյֆելյան աշտարակի ֆոնին Տրոկադերո հրապարակում. Փարիզ, Ֆրանսիա
  • Հետիոտնը անցնում է 42-րդ փողոցը դատարկ Թայմս Սքվերում. Նյու Յորք, ԱՄՆ
  • Միայնակ աղջիկը Երևանի Հանրապետության հրապարակում
  • Կինը աղոթում է Նայրոբիի եկեղեցում. Քենիա
  • Միայնակ տղամարդը Լինկոլնի հուշահամալիրի մոտ, Վաշինգտոնում. ԱՄՆ
  • Էլ-Քամիշլիի փակ խանութները. Սիրիա
  • Միայնակ տղամարդը փաբում. Լոնդոն, Մեծ Բրիտանիա
  • Միայնակ ուղևորը Սիդնեյի գնացքում. Ավստրալիա
  • Միայնակ անցորդը Երևանում ազգային պատկերասրահի շենքի մոտ. Հայաստան
  • Դիմակով մարդը Մանիլայի դատարկ փողոցում. Ֆիլիպիններ
  • Միայնակ աշխատակիցը հանգստի ժամին. Բելգրադ, Սերբիա
  • Ուսուցչուհին դատարկ դասասենյակում հեռակա դասի ժամանակ Հանոյում. Վիետնամ
  • Միայնակ մարդ Նյու Յորքի դատարկ փողոցում. ԱՄՆ
  • Միայնակ կինը Գդանսկում. Լեհաստան
  • Պաշտպանիչ դիմակով աղջիկը Մոսկվայի Բոլշայա Նիկիտսկայա փողոցում. Ռուսաստան
  • Միայնակ տղամարդը Լոնդոնի դատարկ սրճարանում. Մեծ Բրիտանիա
  • Միայնակ տղամարդը տան տանիքին. Հռոմ, Իտալիա
© Sputnik / Asatur Yesayants
Միայնակ կինը Երևանի Հանրապետության հրապարակում

Երևանի, Փարիզի, Հռոմի, Տոկիոյի, Միլանի, Թեհրանի և այլ քաղաքների՝ դեռ վերջերս մարդաշատ փողոցներն ամայացել են։

Հնարավոր է՝ մարդկությունը դեռ ամբողջովին չի գիտակցել Covid-19 կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում հայտարարած համավարակի իրական ծավալները։ Սակայն հենց համավարակն է կյանքի կոչել ֆանտաստ գրողների գրքերի ապոկալիպտիկ պատկերներն ու իրական դարձրել աշխարհի վերջի մասին ֆիլմերի տեսարանները։ Այն ստիպել է մարդկանց փակվել իրենց տներում ու դուրս գալ միայն փակած դեմքով ու ձեռքերով։ Համավարակն է, որ չի թողնում մարդիկ զգան գարնան շունչն ու լիաթոք շնչեն գարնանային օդը։

Դիմակով և շարժման մեջ․ ի՞նչ են շնչում երևանյան տրանսպորտի ուղևորներն ու վարորդները

Երևանի, Փարիզի, Հռոմի, Տոկիոյի, Միլանի, Թեհրանի և այլ քաղաքների՝ դեռ երեկ մարդաշատ փողոցները ամայի ճամփեքի են վերածվել։

N օր․ երեխաները բակում գնդակ չեն խաղում, սրճարաններից սուրճի հոտ չի գալիս, փռերում կրուասաններ չեն թխում, անկյունում կանգնած ծերուկն ակորդեոն չի նվագում։

Sputnik Արմենիան ֆոտոշարքով ներկայացնում է կյանքին վտանգ սպառնացող Covid-19-ի տարածման հետևանքների միայն մի փոքրիկ մասը։

Օրվա կադր. սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (513)

Ըստ թեմայի

Հայ դիզայները ոճային դիմակներ է հորինել. որն է դրանց գաղտնիքը
«Դիմակային նորաձևություն» կամ երևանցիների գույնզգույն պաշտպանությունը. լուսանկարներ
Օրվա կադր. այս գեղեցկուհիները Երևանում հանում են ամեն ինչ, բացի դիմակից
թեգերը:
ֆոտոշարք, Լուսանկար, կորոնավիրուս

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ