17:58 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Լուսանկարներ

«Ես նման բան երբեք չէի տեսել». գյումրեցիները կատարում են պարետի հրահանգը. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
249421
  • Գյումրու դատարկված փողոցները
  • Գյումրու դատարկված փողոցները
  • Գյումրու դատարկված փողոցները
  • Գյումրու դատարկված փողոցները
  • Գյումրու դատարկված փողոցները
  • Գյումրու դատարկված փողոցները
  • Գյումրու դատարկված փողոցները
  • Գյումրու դատարկված փողոցները
  • Գյումրու դատարկված փողոցները
  • Գյումրու դատարկված փողոցները
  • Գյումրու դատարկված փողոցները
© Photo : provided by Tigran Gasabyan
Գյումրու դատարկված փողոցները

Գյումրին արդեն երրորդ օրն է` նման չէ ասող-խոսող քաղաքին. հրապարակներն ու փողոցները գրեթե դատարկ են, դրսում միայն անհետաձգելի գործերով շտապող մարդիկ են ու պարետի հրահանգը կատարող իրավապահները։ Տիգրան Գասաբյանը լուսանկարել է դատարկված քաղաքը։

Օրենքի պահանջով` գյումրեցիները շտապում են միայն մթերային խանութներ ու դեղատներ: Մյուս օրերի համեմատ քիչ են նաև աշխատանքի գնացողները։ Ամենաաշխույժ ճեմափողոցի` Ռիժկովի սպասարկման օբյեկտներն ու խանութները փակ են: Չկան փողոցներում մշտապես հավաքվող տղամարդիկ, իսկ նրանց տեսնելուն պես ոստիկանները մոտենում ու խորհուրդ են տալիս տուն գնալ:

«Ես նման բան երբեք չէի տեսել ու չէի պատկերացնում, որ նմանատիպ հետևողականություն կլինի Գյումրիում: Հատուկենտ մարդկանց եմ հանդիպել, բոլորն էլ դիմակներով, ձեռնոցներով ու լրացված ձևաթղթով: Մեղք չեմ ուզում գործել ու ասել՝ ոստիկաններն անգործ էին. ինձ 4 անգամ կանգնեցրին, փաստաթղթերս ստուգեցին, խորհուրդներ տվեցին, ճամփեցին, հիացած եմ նաև ճանապարհային ոստիկանների աշխատանքով»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեսագրող–օպերատոր Տիգրան Գասաբյանը, որն այս լուսանկարների հեղինակն է:

Ի դեպ, քաղաքում էականորեն նվազել է նաև մեքենաների շարժը: Գյումրեցիներն ասում են. «Քաղաքս տեմպից ընկել է, հոգ չէ, կարևորը մարդու բան չեղնի»:

Արտակարգ դրությունը Հայաստանում կտևի մինչև ապրիլի 14–ը, իսկ քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումը կգործի մարտի 31-ը ներառյալ։

Օրվա կադր. «երկրի հերթապահ» ոստիկանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծ

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի պատճառով Երևանը դատարկվել է. լուսանկարներ
Ովքեր կաշխատեն արտակարգ դրության ժամանակ, և ինչը արգելված չէ
Ի՞նչ աջակցություն կստանան արտակարգ դրությունից տուժած գյուղացիական տնտեսությունները
Երևանի մետրոյի գնացքների աշխատանքում փոփոխություն է գրանցվել
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Գյումրի

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ