03:42 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Լուսանկարներ

Հալեպի արվարձանում վերականգնում են Էլ Համդանիա շրջանը. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
123 0 0
  • Վերականգնման աշխատանքներ Հալեպի ծայրամասում գտնվող Էլ–Համդանիա շրջանում
  • Ռազմական գործողությունների հետևանքով բազմաթիվ շենքեր, տեսարժան վայրեր ավերվել կամ վնասվել են
  • Հալեպի ծայրամասում գտնվող Էլ–Համդանիա շրջանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում
  • 
Երեխաները փողոցում. Հալեպի ծայրամասում գտնվող Էլ–Համդանիա շրջան
  • Հալեպի ծայրամասում գտնվող Էլ–Համդանիա շրջան
  • Վերականգնման աշխատանքներ Հալեպի ծայրամասում գտնվող Էլ–Համդանիա շրջանում
  • Եվս մեկ ավերված տեսարժան վայր Էլ Համդանիայում
  • Հալեպի ծայրամասում գտնվող Էլ Համդանիա շրջանը վերակառուցվում է
  • Վերականգնվում են ենթակառուցվածքներն ու ճանապարհները
  • Պատերազմը չի խնայում ոչ ոքի և ոչինչ` ո՛չ մզկիթները, ո՛չ քրիստոնեական վանքերը
  • Վերականգնման աշխատանքներ Հալեպի ծայրամասում գտնվող Էլ Համդանիա շրջանում
  • Կրկին բնակարանների վերանորոգում. չէ՞ որ խաղաղ կյանքը պետք է սկսել հարմարավետությունից և մաքրությունից
  • Ավերված տներ. Հալեպի ծայրամասում գտնվող Էլ Համդանիա շրջան
  • Հալեպի ծայրամասում գտնվող Էլ Համդանիա շրջան
© Sputnik /
Վերականգնման աշխատանքներ Հալեպի ծայրամասում գտնվող Էլ–Համդանիա շրջանում

Հալեպի արևմտյան ծայրամասում` Համդանիայում, ամենուր չէ, որ վերականգնվել է էլեկտրականությունը, սակայն մարդիկ սկսել են աստիճանաբար վերադառնալ իրենց տները։

Սիրիայի իշխանությունները սկսել են վերականգնել Հալեպի արվարձանում գտնվող Էլ–Համդանիա շրջանը։ Մարտական գործողությունների ժամանակ այն թիրախում էր և խիստ տուժել է ահաբեկիչների գնդակոծություններից։

Ականազերծման աշխատանքներից հետո շինարարները սկսել են մաքրել փողոցները, տների վերանորոգում է ընթանում։ Փախստականները վերադառնում են իրենց տները։

Այստեղ նախևառաջ սկսել են վերականգնել ենթակառուցվածքներն ու ճանապարհները։ Մարդիկ զբաղված են բնակարանների նորոգմամբ, երեխաները խաղում են դեռ ոչ այնքան բարեկարգ տարածքում։

Վանքերի ու մզկիթների մասին, որոնց պատերազմը չի շրջանցել, Սիրիայի իշխանությունը ևս չի մոռացել։

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ Հալեպը խիստ տուժել է ռազմական գործողությունների ընթացքում, բազմաթիվ շենքեր, տեսարժան վայրեր ավերվել կամ վնասվել են։

Հայ մասնագետներն ախտահանիչ գործողություններ են կատարում Հալեպում. տեսանյութ

Հալեպը Սիրիայի արդյունաբերական մայրաքաղաքն էր, սակայն հակամարտության պատճառով այստեղ ձեռնարկություններից շատերը դադարեցին գործել։ Այժմ քաղաքն ամբողջությամբ վերականգնվում է, նորոգվում են տները, ձեռնարկությունները և ենթակառուցվածքները, քաղաք են վերադառնում փախստականները։

Ըստ թեմայի

Հալեպում պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացվել
«Այժմ ավելի հանգիստ է». ինչպես են հայ սակրավորները օգնում Հալեպի բնակիչներին
Հալեպի հայերը վերադառնում են խաղաղ կյանքին. ՀՀ դեսպանը` Սիրիայի իրավիճակի մասին
«Մեզ համար դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին». Հալեպի զինվորական հոսպիտալի պետ
թեգերը:
Լուսանկար, շինարարություն, Հալեպ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ