05:56 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Լուսանկարներ

Կորոնավիրուսի սպիները․ ինչ է թաքնված հայ բժիշկների դիմակների հետևում

Ստանալ կարճ հղումը
443960
  • Վարսեն Ներսիսյան – վարակաբան
  • Վարսեն Ներսիսյան – վարակաբան
  • Հայկազ Հարությունյան – կամավոր
  • Հայկազ Հարությունյան – կամավոր
  • Արմինե Մարգարյան – ինֆեկցիոնիստ
  • Արմինե Մարգարյան – ինֆեկցիոնիստ
  • Ռիմա Այվազյան – բժիշկ–վարակաբան
  • Ռիմա Այվազյան – բժիշկ–վարակաբան
  • Դավիթ Հարությունյան – մաշկաբան–վեներոլոգ
  • Դավիթ Հարությունյան – մաշկաբան–վեներոլոգ
  • Լենա Նազարյան – բժիշկ–վարակաբան, օրդինատոր
  • Լենա Նազարյան – բժիշկ–վարակաբան, օրդինատոր
  • Ժենյա Հարությունյան – ուսանող, կամավոր
  • Ժենյա Հարությունյան – ուսանող, կամավոր
  • Վահե Գրիգորյան – կամավոր
  • Վահե Գրիգորյան – կամավոր
  • Նաիրա Ստեփանյան – բժիշկ– վարակաբան
  • Նաիրա Ստեփանյան – բժիշկ– վարակաբան
© Sputnik / Asatur Yesayants
Վարսեն Ներսիսյան – վարակաբան:
Չի հիշում, թե երբ է վերջին անգամ տանը եղել։ Կարոտել է ծնողներին։

Կորոնավիրուսը Հայաստանի բնակիչների համար լուրջ փորձություն դարձավ։ Բոլոր ուժերն են ուղղված վարակի դեմ պայքարելուն, սակայն առաջնագծում բժիշկներն են։

Նայելով այս կադրերին, անհնար է չգնահատել նրանց անձնազոհ աշխատանքը, որ անում են ոչ միայն արդեն վարակված մարդկանց, այլև մեզ բոլորիս փրկելու համար։

Սկսած մարտի 1-ից, երբ Հայաստանում բացահայտվեց SARS-CoV-2-ի նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, բժիշկներն արտակարգ ռեժիմով են աշխատում։ Հատկապես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների «բախտն է բերել». նրանք վարակվածներին են բուժում։ Այստեղ բժիշկներն աշխատում են օրական գրեթե 24 ժամ, սակայն նրանց համար ամենադժվարն այն է, որ չեն  կարող տուն գնալ։

Բժիշկներից շատերը մեկուսացվել են իրենց ընտանիքներից, քանի որ չեն ուզում ռիսկի ենթարկել ընտանիքի անդամներին։ Կան բժիշկներ, որոնք արդեն մեկուկես ամիս իրենց երեխաներին չեն տեսել կամ միայն հեռվից են տեսել։ Շատերը խոստովանում են, որ կարոտել են մտերիմներին գրկելուն ու երկար սպասված հանդիպման մասին միտքն օգնում է նրանց անդադար աշխատել ու հավատալ, որ վարակը կհաղթահարվի։

Բժիշկները կանգնած են գործընկերների կողքին. «Նորք» ինֆեկցիոնի մասնագետները մենակ չեն

Դժվար առօրյան չէր կարող իր հետքը չթողնել բժիշկների դեմքին, նրանց աչքերում, չէր կարող չաղավաղել նրանց ժպիտը։ Գրեթե բոլոր բժիշկների դեմքին ակնոցների ու դիմակների հետքեր են։ Բժիշկները խոստովանում են, որ արդեն հոգնել են պաշտպանիչ հագուստից ու ահավոր կարոտել են թեթև խալաթները։

Նրանք պատրաստ են ամեն տեսակ զրկանքների, միայն թե հաղթեն հիվանդությանը։ Բոլորը նշում են, որ դրա համար իրենց հարկավոր է երկրի բնակիչների օգնությունը։ «Առաջնագծի» բժիշկները խնդրում են քաղաքացիներին մնալ տանն ու հետևել հորդորներին՝ վտանգավոր վարակի «մեջքը կոտրելու» ու ամառը ոչ թե պատշգամբներում, այլ, օրինակ՝ քաղաքային այգիներում դիմավորելու համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի դրությամբ Հայաստանում կորոնովիրուսով վարակվածների թիվը հասել է 921–ի։ Կորոնավիրուսի առաջացրած բարդություններից մահացել է 10 մարդ, 138-ն առողջացել են։

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է սահմանվել։ Փակ են բոլոր խանութները, բացի մթերայիններից։ Գործում են միայն դեղատներն ու ռազմավարական նշանակության օբյեկտները։

Պողո՜ս, քո ծնունդն է. բժիշկները շնորհավորում են մեկուսացված տղայի տարեդարձը. տեսանյութ

Ըստ թեմայի

Քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցեն բժիշկներին
Աստրախանում հայն անվճար տեղափոխում է բժիշկներին. նրա մարտահրավերին 30 կամավոր է միացել
Կյանքեր փրկող «հանցագործը». ինչպես հայ բժիշկն օրգանների փոխպատվաստման առաջամարտիկը դարձավ
թեգերը:
Հայաստան, Լուսանկար, բուժքույր, բժիշկ, կորոնավիրուս, ֆոտոշարք

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ