18:37 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Լուսանկարներ

Ինչ վատ Ջումանջի է․ կենդանիները դուրս են եկել «կարանտինային» քաղաքների փողոցներ

Ստանալ կարճ հղումը
207 0 0
  • Սիրամարգը կանգնած է կորոնավիրուսի բռնկման պատճառով փակված բարի դիմաց Իսպանիայի Ռոնդա հին քաղաքում
  • Ծովառյուծը Արգենտինայի Մար դել Պլատա նավահանգստի փողոցներից մեկում
  • Ջրարջը քայլում է վազքի համար նախատեսված ճանապարհով Մանհեթենի Կենտրոնական այգում (2020 թվականի ապրիլի16), Նյու Յորք
  • Մարգագետնային գայլը կանգնել է Golden Gate Bridge View Vista Point շրջանի փողոցների մեկի մոտ (2020 թվականի ապրիլի 7), Սան Ֆրանցիսկո , Կալիֆոռնիա
  • Երկու բադ զբոսնում են փողոցում կարանտինի ժամանակ (2020 թվականի ապրիլի 7), Փարիզ
  • Եղնիկները պառկած են Harold Hill բնակարանայի համալիրի այգում (2020 թվականի ապրիլի 3), Ռոմֆորդ, Մեծ Բրիտանիա
  • Վայրի վարազները թափառում են բնակելի շենքում այն բանից հետո, երբ կառավարությունը կոչ է արել մարդկանց տանը մնալ (2020 թվականի ապրիլի 16), Հայֆա, Իսրայել
  • Կինը լուսանկարում է վայրի այծին Լլանդիդնո փողոցում (2020 թվականի մարտի 31-ին)․ Ուելս, Մեծ Բրիտանիա
  • Սպիտակաոտ տամարին կապիկը (saguinus leucopus), որը պատկանում  վերացող տեսակների շարքին Մեդելյինում (2020 թվականի ապրիլի 16), Կոլումբիա
  • Շնագայկը հանգստանում է ասֆալտեպատ փողոցում Թել Ավիվի Յարկոն այգում, (2020 թվականի ապրիլի 12), Իսրայել
  • Լեռնային այծերն արազում են Թունջելի գավառի Cemi Gezek քաղաքի կենտրոնում, (2020 թվականի ապրիլի 7), Թուրքիա
  • Վայրի ճագարը վազում է արևելյան Բոստոնի դատարկ փողոցով, (2020 թվականի ապրիլի 3), ԱՄՆ
  • Վայրի եղնիկը կարանտինի ժամանակ թափառում է Տրինկոմալի նավահանգստային քաղաքում (2020 թվականի մարտի 31),  Շրի Լանկա
  • Վայրի վարազը զբոսնում է Այաչո բնակելի թաղամասի այգում (2020 թվականի ապրիլի 18), Կորսիկա, Ֆրանսիա
© REUTERS / Jon Nazca
Սիրամարգը կանգնած է կորոնավիրուսի բռնկման պատճառով փակված բարի դիմաց Իսպանիայի Ռոնդա հին քաղաքում

COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով աշխարհի շատ երկրների փողոցները դատարկվել են ու վայրի կենդանիները անհապաղ օգտվել են դրանից՝ ժամանակավորապես դառնալով քարե ջունգլիների տերերը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված կարանտինը շարունակվում է։ Ամբողջ աշխարհում մեծ ու փոքր քաղաքների փողոցները դատարկվել են։

Սակայն կարանտինը չի տարածվում վայրի կենդանիների վրա, որոնք օգտվելով իրավիճակից, կամաց-կամաց  բնակիչների բացակայության պայմաններում ներխուժում են քաղաքները։ Այդ բնակավայրերը իսկական սաֆարիների  են վերածվել, պարզապես ջունգլիները քարից են։

Sputnik Արմենիայի ֆոտոշարքում դիտեք աշխարհի տարբեր երկրների քաղաքներում՝ Իսպանիայից մինչև Հնդկաստան, ԱՄՆ-ից մինչև Արգենտինա, դատարկ փողոցներում զբոսնող կենդանիների լուսանկարները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

թեգերը:
փողոց, կենդանի, կորոնավիրուս

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ