16:59 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Լուսանկարներ

Բազմոցն էլ կարող է մարզասարք դառնալ․ լուսանկարներ մարզիկների կարանտինային մարզումներից

Ստանալ կարճ հղումը
181 0 0
  • Սնոուբորդիստ Յուլյա Բոյարցևան մարզվում է իր բնակարանի պատշգամբում
  • Մարիեմ Խոմրանին մարզվում է տանը. Թունիս
  • Լուի Դելետրազը տնային մարզում է անում. Շվեցարիա
  • Կարատեի աշխարհի հնգակի չեմպիոն Ալեքսանդր Ռեքքյան մարզվում է տանը. Ֆրանսիա
  • Պաղեստինի կարատեի չեմպիոնի և նրա հոր մարզումը
  • Փարիզի օպերայի իտալացի պարողը տնային պարապմունք է անում
  • Բրիտանացի մարզիկ Մո Ֆարան մարզվում է տանը, երեխաների հետ
  • Իտալացի հեծանվորդ Դավիթ Մարտինելին տնային պարապմունքի ժամանակ
  • Հորդանանի ձյուդոիստ Խադիլ Ալամին ինքնամեկուսացել և պարապում է
  • Բալետի պարուհի Մարիա Ալեքսանդրովնան ինքնամեկուսացել և պարապում է
  • Կուբայի մարզիկ Լեսիլե Ամաթը տնային պարապմունքների ժամանակ
  • Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ջժոշա Թուկամվեխեբվան տնային պարապմունքների պահին
  • Մարմնամարզուհի Ֆենյա Լորնեցը տնային պարապմունք է իրականացնում
  • Բալետի պարուհի Էլիսոն Վերոնոն ինքնամեկուսացել և պարապում է
© Sputnik / Ilya Naymushin
Սնոուբորդիստ Յուլյա Բոյարցևան մարզվում է իր բնակարանի պատշգամբում

Աշխարհում կորոնավիրուսային իրավիճակը բերել է նրան, որ մարդիկ ստիպված անորոշ ժամանակով փակվել են տանը։ Որքան կձգվի ինքնամեկուսացումը՝ բարդ է ասել, բայց կյանքը շարունակվում է։

Չնայած որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել են բոլոր նշանակալից մշակութային և սպորտային միջոցառումները, աշխարհի և Եվրոպայի առաջնություններն ու անգամ Օլիմպիական խաղերը, այնուամենայնիվ ամբողջ աշխարհի մարզիկները չեն հանգստանում, փորձում են լավ մարզավիճակում մնալ` հասկանալով, որ վաղ թե ուշ համաճարակը կնահանջի, կարանտինն էլ կավարտվի։

Փորձերն ու մարզումները շարունակվում են նույն տեմպով, թեև դրանց պայմաններն արդեն բոլորովին այլ են․ մեկը պարապում է պատշգամբում, մյուսը՝ քաղաքամերձ տանը, երրորդը՝ բացատում, ընդ որում՝ օգտագործելով ձեռքի տա եղած բոլոր միջոցները։ Ցանկության դեպքում բազմոցն էլ կարող է փոխարինել մարզասարքին։

Հայտնի պարողների, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների կարանտինային մարզումների լուսանկարները՝ Sputnik Արմենիայի ընտրանիում։

թեգերը:
կորոնավիրուս, Արտակարգ դրություն, սպորտ, մարզիկ, մարզիչ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ