23:18 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Լուսանկարներ

COVID-19–ի դեմ պայքարից մինչև հակակառավարական ցույցեր. շաբաթվա ամենավառ լուսանկարները

Ստանալ կարճ հղումը
36310
  • Կինը հրում է սայլակը Սիեթլի կենտրոնում ռասայական անհավասարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ (2020 թվականի հունիսի 14). ԱՄՆ
  • Վարսավիրները Դաքքայի վարսավիրանոցներից մեկում` պաշտպանիչ հանդերձանքով (2020 թվականի հունիսի 14). Բանգլադեշ
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Վարդագույն այգում` ոստիկանության բարեփոխումների մասին կարգադրությունը ստորագրելուց հետո (2020 թվականի հունիսի 16). Վաշինգտոն, ԱՄՆ
  • Անկարգություններ Փարիզում բուժաշխատողների բողոքի ցույցի ժամանակ։ Պատկերը ստացվել է տեսանյութից
  • Ւրավիճակը ՀՀ ԱԺ–ում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկելու ժամանակ (2020 թվականի հունիսի 16). Երևան
  • ՌԴ ԶՈւ գլխավոր վանքի օծման արարողությունը «Պատրիոտ» պուրակում (2020 թվականի հունիսի 14). Մոսկվայի մարզ
  • Բրազիլիայի նախագահի դեմ բողոքի ցույցի մասնակիցները. Ռիո դե Ժանեյրո
  • Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ–ի նիստից հետո (2020 թվականի հունիսի 16). Երևան
  • Բրազիլիայի նախագահի համախոհն ու ոստիկանը` ցույցի ժամանակ (2020 թվականի հունիսի 14). Բրազիլիա
  • Բեյրութում հակակառավարական ցույցի մասնակից (2020 թվականի հունիսի 13). Լիբանան
  • Վնասված տրանսպորտային միջոցներ և շենքեր` Չժեցյան արևելյան նահանգում տանկերի պայթյունի վայրում (2020 թվականի հունիսի 14). Չինաստան
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փողոցում բժշկական դիմակներ է բաժանում (2020 թվականի հունիսի 18). Երևան
  • «Յունարմիայի» թմբկահարները` Սիմֆերոպոլում Հաղթանակի շքերթի փորձերի ժամանակ
  • Ծիածան` դիտանիվից այն կողմ (2020 թվականի հունիսի 16). Հոնկոնգ
  • Inspire South Bay Fitness ֆիթնես ակումբի այցելուները` մարզումների ժամանակ (2020 թվականի հունիսի 15). Կալիֆոռնիա
  • Պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հարցաքննությունից հետո  դուրս է գալիս ՀՀ ԱԱԾ շենքից (2020 թվականի հունիսի 16). Երևան
  • Բանվորները պաշտպանիչ դիմակներով Կալկուտայի մեծածախ շուկայի խանութներից մեկում (2020 թվականի հունիսի 15). Հնդկաստան
  • Ցուցարարը դույլով պաշտպանվում է ցույցը ցրելու համար ոստիկանների արձակած ջրի շիթից (2020 թվականի հունիսի 16). Ֆրանսիա
  • Հեծանիվով տղամարդ Մոսկվայի փողոցներից մեկում
  • Պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ԱԺ–ի նիստում ելույթ ունենալուց հետո (2020 թվականի հունիսի 16). Երևան
  • Պաշտպանիչ դիմակով կինն անցնում է գրաֆիտիի կողքով. Մումբաի
  • Ձկնորսը ցանց է գցում Բասրա քաղաքում գտնվող Շատ էլ Արաբ գետի վրա (2020 թվականի հունիսի 12). Իրաք
  • Հավանայի փողոցներից մեկում կինը ստվարաթղթի օգնությամբ պաշտպանվում է կորոնավիրուսից (2020 թվականի հունիսի 16)։ Կուբա
© REUTERS / Goran Tomasevic
Կինը հրում է սայլակը Սիեթլի կենտրոնում ռասայական անհավասարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ (2020 թվականի հունիսի 14). ԱՄՆ

Կյանքն, անկախ կորոնավիրուսի համավարակից, շարունակվում է։ Մինչդեռ որոշ երկրներում փորձում են սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը և կոչ անում խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, մյուսներում` զանգվածային բողոքի ակցիաներ և հակակառավարական ցույցեր են ընթանում։

Այս շաբաթը շատ հագեցած էր աշխարհում տարբեր իրադարձությունների առումով։ Հայաստանն էլ բացառություն չէր։

Բացի կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակելուց, երկրում ակտիվացան ներքաղաքական գործընթացները։

Առավել աղմկահարույց նորությունը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելն  էր ու նրա հարցաքննություններն ԱԱԾ–ում։

Մոսկվայում կայացան միանգամից 3 գեղեցկության մրցույթների եզրափակիչները. շլացնող ֆոտոշարք

Ինչ վերաբերում է միջազգային մասշտաբի լուրերին, ապա հարկ է նշել ԱՄՆ–ում ռասիզմի դեմ շարունակվող բողոքի ակցիաները, Լիբանանում  հակակառավարական ցույցերը, ինչպես նաև Եվրոպայում բժիշկների բողոքի ակցիաները։

Դիտեք ֆոտոշարքն ու կիմանաք, թե այս օրերին ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում։

Կեքսերը դիմակներ են հագել, իսկ տորթը կորոնավիրուսի տեսք է ընդունել. զվարճալի ֆոտոշարք

Ըստ թեմայի

Հայաստանը և ոչ միայն. այն, ինչ տեսանելի է միայն վերևից
Թեժ օր Ծառուկյանի համար. օրվա խրոնիկան` լուսանկարներով
Կեքսերը դիմակներ են հագել, իսկ տորթը կորոնավիրուսի տեսք է ընդունել. զվարճալի ֆոտոշարք
թեգերը:
Լուսանկար, Հայաստան, կորոնավիրուս

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ