23:09 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Լուսանկարներ

Հայաստանի արևահամ այցեքարտը. ծիրանի բերքահավաքը` լուսանկարներով

Ստանալ կարճ հղումը
46720
  • Ծիրանի բերքահավաքն Արմավիրի Այգեշատ գյուղում. լուսանկար վերևից
  • Ծիրանի բերքահավաքն Արմավիրի Այգեշատ գյուղում
  • Ծիրանն ամբարում են այստեղ, ապա դասավորում արկղերում
  • Ծիրանի բերքահավաքն Արմավիրի Այգեշատ գյուղում
  • Կանայք քաղած ծիրանը շարում են արկղերում
  • Ծիրանի բերքահավաքն Արմավիրի Այգեշատ գյուղում. Գևորգ Գրիգորյանը
  • Ծիրանի այգի Արմավիրի Այգեշատ գյուղում
  • Ծիրանի այգի Արմավիրի Այգեշատ գյուղում
  • Ծիրանի բերքահավաքն Արմավիրի Այգեշատ գյուղում. Գևորգ Գրիգորյանը
  • Արկղերում դասավորված ծիրանը պատրաստ է ՌԴ մեկնելուն
  • Ծիրանի այգի Արմավիրի Այգեշատ գյուղում
  • Ծիրանի բերքահավաքն Արմավիրի Այգեշատ գյուղում
  • Կանայք ծիրանը շարում են արկղերի մեջ. Արմավիրի Այգեշատ համայնք
  • Ծիրանի այգի Արմավիրի Այգեշատ գյուղում
© Sputnik / Aram Nersesyan
Ծիրանի բերքահավաքն Արմավիրի Այգեշատ գյուղում. լուսանկար վերևից

Ծիրանի այգում ամենաեռուն ժամանակահատվածն է։ Բերքը հասել է, արագ հավաքել է պետք։ Մոտ 20 մարդ միանգամից աշխատում է, մի մասը` քաղում են, մյուսները կրում դույլերը, կանայք` միրգը դասավորում արկղերում։

Հայաստանում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ սկսվել է արևահամ ծիրանի բերքահավաքը։ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում աշխատանքները եռում են։ Այգեպան Գևորգ Գրիգորյանին օգնելու համար անգամ Շիրակի մարզից է բրիգադ ժամանել. նրանք վաղ առավոտյան գալիս են, աշխատում և վերադառնում ուշ երեկոյան։ Ծիրան քաղողների թվում են նաև գյուղի դպրոցահասակ տղաները, ովքեր որոշել են ամառային արձակուրդներին օգտակարը հաճելիի հետ խառնել։  

Տղամարդիկ ծառից ծառ են տեղափոխում իրենց ձեռքով պատրաստած մի քանի մետր բարձրությամբ աստիճանը, բարձրանում վրան և հատ-հատ քաղում արևաշող ծիրանն ու լցնում տաս լիտրանոց պլաստմասե դույլերում։ Դրանք կշռում են հատուկ կեռիկների օգնությամբ։ 45 ծառից բաղկացած այգու ամբողջ բերքը հավաքելու համար 3-4 օր կպահանջվի։

Ծիրանենիների հովին նստած կանայք ծիրանը հատ-հատ շարում են արկղերի մեջ։ Սկզբում Հայաստանի համ ու բույրով լեցուն ծիրանի արկղերը կտեղափոխվեն հատուկ պահեստ-սառնարան, իսկ այնտեղից` Ռուսաստան` այնտեղ ապրողներին մեր ծիրանով գերելու համար:

Խաղողի առատ բերքը լուրջ խնդիր կառաջացնի. Հարությունյանը գնդակն ուղղում է գործադիրի դաշտ

թեգերը:
Այգի, գյուղացի, Գյուղ, Արմավիր, բերքահավաք, բերք, ծիրան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ