22:08 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Լուսանկարներ

Քաղաքը կրկին կենդանանում է. երկար դադարից հետո Երևանում միանգամից 2 համերգ է տեղի ունեցել

Ստանալ կարճ հղումը
41310
  • Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված համերգ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում, Երևան
  • Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված համերգի հանդիսատեսը Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում, Երևան
  • Վախթանգ Հարությունյան
  • Վարդան Գալստյան
  • Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված համերգի հանդիսատեսը Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում, Երևան
  • Արմեն Ադամյանը կատարում է Ռուբեն Հախվերդյանի «Ընտանեկան լուսանկար» երգը
  • Արմինե Հայրապետյան
  • Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված համերգի հանդիսատեսը Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում, Երևան
  • Ռուբեն Քամալյանը կատարում է Ռուբեն հախվերդյանի «Հեքիաթ» երգը
  • Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված համերգի հանդիսատեսը Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում, Երևան
  • Հանդիսատեսը լսում է Ռուբեն Հախվերդյանի «Նկար» երգը՝ Ռուբեն Դալլաքյանի կատարմամբ
  • Համերգ՝ նվիրված Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին
  • Էդուարդ Զորիկյան ու Ռուբեն Հախվերդյանը
  • Ռուբեն Հախվերդյանը՝ իր 70-ամյակին նվիրված համերգին
  • Ռուբեն Հախվերդյանը կատարում է «Տիկին Արուս» երգը
  • Հանդիսատեսը՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված համերգին
  • Հանդիսատեսը՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված համերգին
  • Երեկոյան զբոսանք՝ Հյուսիսային պողոտայում
  • Երիտասարդները՝ Հյուսիսային պողոտայում
  • Փողոցային երաժիշտները՝ Հյուսիսային պողոտայում
  • Երեկոյան զբոսանք՝ Հյուսիսային պողոտայում
© Sputnik / Aram Nersesyan
Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված համերգ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում, Երևան

Երևանցիները վաղուց արդեն կարոտել են մշակութային միջոցառումները, որոնք ժամանակավորապես չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։ Բայց, կարծես, Հայաստանի մայրաքաղաքում մշակութային կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն։

Գրեթե 6 ամսվա ընդմիջումից հետո մայրաքաղաքում կրկին հնչում է կենդանի երաժշտություն։

Առաջին անգամ երկար ընդմիջումից հետո արտակարգ դրության ռեժիմում Երևանի կենտրոնում տեղի ունեցավ միանգամից երկու համերգ.

Մասնավորապես, Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում Fresco ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպված համերգը նվիրված  էր անվանի երգահան Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին: Համերգին մասնակցում էին Վախթանգ Հարությունյանը, Վարդան Գալստյանը, Արմեն Ադամյանը, Արմինե Հայրապետյանը, Ռուբեն Քամալյանը, Ռուբեն Դալլաքյանը, Գագիկ Շիբոյանը և այլք:

Իսկ ահա Հյուսիսային պողոտայում համերգով հանդես է եկել Alternative երիտասարդ ռոք խումբը։

Դատելով Sputnik Արմենիայի լուսանկար9i նկարահանած կադրերից՝ հանդիսատեսն իսկապես վայելել է իր սիրելի երաժշտությունը։

Նշենք, որ Հայաստանում մարտից արտակարգ դրության ռեժիմ է գործում։ Սակայն որոշ մեղմացումներ են մտցվել։ Թույլատրվում են հավաքներն ու հանրահավաքները, ինչպես նաև հակահամաճարակային նորմերի պահպանմամբ միջոցառումների կազմակերպումը:

թեգերը:
Եկեղեցի, Հայաստան, Երևան, Համերգ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ