18:15 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Լուսանկարներ

Նաև «Սիրահարների փողոց». ադրբեջանական հրետակոծությունից հետո Այգեպարը գունազարդել են

Ստանալ կարճ հղումը
29120
  • Կարմիր կտուրները Տավուշի Այգեպար համայնքի այցեքարտն են դարձել վերանորոգումից հետո
  • Տղամարդը ապամոնտաժում է հին, ավերված տանիքը. Տավուշի Այգեպար գյուղ
  • Տավուշի Այգեպար համայնքում վերականգնողական աշխատանքներ են ընթանում
  • Տղամարդիկ նոր կառուցվող տանիքի փայտե հիմնակմախք են հավաքում. Տավուշի Այգեպար համայնքում վերականգնողական աշխատանքներ են
  • Երեխաներն օգնում են շինարարներին. Տավուշի Այգեպար համայնքում վերականգնողական աշխատանքներ են ընթանում
  • Տավուշի Այգեպար համայնքում վերականգնողական աշխատանքներ են ընթանում
  • Տղամարդիկ տեղադրում են նոր տանիքը. Տավուշի Այգեպար համայնքում վերականգնողական աշխատանքներ են ընթանում
  • «ԿամԱԶ» -ները շինանյութերն անընդհատ տեղից տեղ են տանում. Տավուշի Այգեպար համայնքում վերականգնողական աշխատանքներ են ընթանում
  • Ամբողջ գյուղն է մասնակցում վերականգնողական աշխատանքներին, իսկ ընդամենը 1,5 ամիս առաջ բոլորը միայն մեկ բանի մասին էին երազում ՝ միայն թե չկրակեն
  • Գյուղացիներն ակտիվորեն օգնում են շինարարներին իրենց տները վերանորոգելու հարցում. Այգեպար
  • Շինարարները միաժամանակ վերանորոգում են ավելի քան երկու տասնյակ տներ. Այգեպարը մի մեծ շինհրապարակ է դարձել
  • Աշխատանքն Այգեպարում ոչ մի րոպե չի դադարում. անընդհատ նոր շինանյութ է գալիս
  • Այգեպարում անգամ փոքրիկներն են գործին խառնվում, նրանք օգնում են ասֆալտապատման հարցում.  ճանապարհաշինարարական աշխատանքների մեկնարկից առաջ փակում են այն
  • Այգեպարի բնակիչներին խոստացել են գյուղի բոլոր փողոցներն ասֆալտապատել։
  • Գյուղացիներն ասում են, որ վերանորոգման աշխատանքներից հետո Այգեպարը կդառնա միակ գյուղը, որն ամբողջությամբ ասֆալտապատ կլինի։
  • Գյուղի բնակիչները հետեւում են ճանապարհաշինարարների աշխատանքին։
  • Տավուշի Այգեպար համայնքում վերականգնողական աշխատանքներ են ընթանում
  • Գյուղը լցված է շինտեխնիկայի աղմուկով, իսկ գյուղացիները դրա համար շատ ուրախ են
  • Այգեպարցի պատանին փորձարկում է նախորդ օրը գյուղում փռած ասֆալտը
  • Լիդա Վարդազարյանի տան տանիքը վերանորոգվել է, տեղադրվել են պատուհանները։ Նա հույս ունի, որ կօգնեն վերանորոգել նաև պայթյունից ավերված խոհանոցի սալիկներըև սանհանգույցը։
  • Այս տան տանիքն ու հյուասենյակի առաստաղն ավերվել էին գնդակոծությունից. հիմա առաստաղը վերանորոգել են, տանիքն էլ այդ ճանապարհին է
  • Օնիկ և Մարինե Առաքելյանները նայում են, թե ինչպես են վերանորոգում իրենց տունը։ Մարինեն իրենց փողոցն անվանում է «Սիրահարների փողոց» ՝ ի պատիվ սիրելի ամուսնու։
  • Այգեպարցի տղան խաղում է հին տանիքից պոկված կտորներով, նա փորձում է դրանցից «ավտոմատ» սարքել։
  • Այգեպարի` արկից վնասված մանկապարտեզը վերանորոգել են։
  • Արկը հարվածել է շենքի անկյունային մասին, այդ հատվածի տանիքը նոր է ու այլ երանգի։
  • Կարմիր կտուրնորով նոր Այգեպարը
© Sputnik / Andranik Ghazaryan
Կարմիր կտուրները Տավուշի Այգեպար համայնքի այցեքարտն են դարձել վերանորոգումից հետո

Հուլիսյան հրետակոծություններից հետո տուժած բնակավայրերում, ինչպես նաև Տավուշի մարզի մյուս գյուղերում վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են ընթանում։

Միայն Այգեպարում հուլիսին տեղի ունեցած հրետակոծություններից 28 տուն և մեկ մանկապարտեզ  է տուժել։ Սակայն միայն գնդակների բացած անցքերը չէ որ «լցնում» են։ Նորոգման աշխատանքներն այս անգամ ամբողջական բնույթ են կրում։

Զուր չէ, որ վերջին օրերին գյուղում արտասովոր աշխուժություն է տիրում. ամենուր շինանյութերով լի բեռնատարներ են, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում։

Ամենաշատ տուժած երկու փողոցներում միաժամանակ փոխարինում են բոլոր տների տանիքները՝ անկախ նրանից վնասվել են դրանք, թե ոչ։  Նոր տանիքները գյուղի համար արտասովոր  կարմիր գույն ունեն։

Վաղուց կամ ընդհանրապես նման աշխատանքներ չտեսած գյուղի բնակիչները, իհարկե, գոհ են. վերանորոգումն իրականացվում է պետության կողմից։ «Կարմիրտանիքավոր» փողոցներից մեկի բնակիչ Մարինե Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ իրենց փողոցն անվանում են «Սիրահարների փողոց» ամուսնու` Օնիկի պատվին։

Ինքը` Օնիկը, սկզբում չի համաձայնվում լուսանկարվել։ Այնուհետև պատմում է, որ միայն տուժած տների տանիքներն ու պատուհանները չէ, որ նորոգում են։ Ասում է՝ անձամբ վարչապետի կարգադրությունն է, որ բոլոր տանիքները մի գույնի լինեն։

12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից

«Հարևան երկու տներում տանիքները վերանորոգել են, բայց սպիտակ թիթեղներ են դրել։ Վարչապետը կարգադրեց բոլորը փոխել»,– նշում է Օնիկը։

Ինքն էլ ակտիվորեն ներգրավված է շինաշխատանքներում(մալյար է), օգնում է շինարարներին։

Վերականգնվում է նաև այն տունը, որտեղ արկն ընկել ու վնասել էր տանիքն ու հյուրասենյակի առաստաղը։ Տան լուսանկարն արագ տարածվեց սոցցանցերում։ Տանտերը, որը պայմանագրային զինծառայող է, ևս ակտիվ մասնակցում է շինարարական աշխատանքներին։

Մեկ այլ լուսանկարի (Sputnik Արմենիայի լուսանկարիչ` Արամ Ներսեսյան) հերոսներ` Լիդա և Արամ Վարդազարյանները, որոնք շատ արագ դարձան սոցցանցերի սիրելիները, նույնպես նոր տանիք ունեն։

Житель села Айгепар Арам Вардазарян с женой Лидой Вардазарян в воротах своего дома (18 июля 2020). Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Այգեպար համայնքի բնակիչներ Արամ և Լիդա Վարդազարյանները իրենց տան մուտքի մոտ (2020թ․ հուլիսի 18)։ Տավուշի մարզ

Կինն նշում է, որ փոխել են նաև իրենց կոտրած պատուհանները։ Մնացել են միայն ճաքած պատերն ու սալիկները, որոնք բաղնիքից դուրս են թռել պայթյունի ալիքի պատճառով։ Պոկվել է նաև գազի ջրատաքացուցիչը, ստիպված այն հյուրասենյակում են տեղադրել։

Լիդա Վարդազարյանը 38 հազար դրամ թոշակ է ստանում, Արամը` 50 հազար, սեփական ուժերով այդ վերանորոգումն իրականացնելն անհնար կլիներ։

Կինը առավել քան երբևէ գոհ է իշխանությունների օգնությունից և գործողություններից։

Վերջին անգամ նրանց օգնել են մի քանի տարի առաջ։ Մի քիչ տուֆ էին տվել, որպեսզի տան նկուղային մասում փոքր ապաստարան կառուցեն։ Պատը ստիպված եղան շարել սեփական ուժերով։

թեգերը:
Լուսանկար, շինարարություն, հրետակոծություն, Այգեպար, հայ-ադրբեջանական, Տավուշ, Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ