19:02 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Լուսանկարներ

Առաջին լուսանկարներն առաջնագծից. #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1690)
159120
  • Հայ զինծառայողը հրանոթի մոտ
  • Առաջնագծում պայքարող հայ տղերքը
  • Հայ զինծառայողը առաջնագծում
  • Հայ զինծառայողը առաջնագծում
  • Առաջնագծում պայքարող հայ տղերքը
  • Թեժ մարտեր Արցախում
  • Հայ կամավորները մեկնում են առաջնագիծ
  • Զինծառայողները առաջնագծում
  • Հայ զինծառայողը առաջնագծում
  • Զինծառայողները առաջնագծում
  • Հայ զինծառայողը առաջնագծում
  • Հայ զինծառայողը առաջնագծում
  • Կանայք առաջնագծում
  • Երիտասարդ զինծառայող
  • Զինծառայողները առաջնագծում
Հայ զինծառայողը հրանոթի մոտ

Արդեն 3-րդ օրն է՝ Արցախում թեժ մարտեր են ընթանում։ Հայկական զինուժը հաջողությամբ հետ է մղում թշնամու հարձակումները։ ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է առաջնագծում մարտնչող մեր տղաների լուսանկարները, որոնց ժպիտներն ու միասնությունը ևս մեկ անգամ վստահություն է տալիս, որ հաղթելու ենք։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է առաջնագծում մեր անվտանգությունը պաշտպանող հայ հերոս տղաների լուսանկարները։

Նկարներում երևում է, որ տղաների կողքին պայքարի մեջ են մտել նաև կանայք ու աղջիկները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն ու համատարած զորահավաք է հայտարարվել։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները Իգլա ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1690)
թեգերը:
Լուսանկար, Սահման, Զինվոր, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ