17:33 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Լուսանկարներ

Առաջնագծից հեռու, բայց հրաձգության ներքո․ ինչպիսի՞ն է Ստեփանակերտն այս օրերին

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1857)
618 0 0
  • Տղամարդիկ՝ Ստեփանակերտի օրվա առթիվ շնորհավորական պաստառի դիմաց։ Քաղաքը տոնը նշել են պատերազմի սկզբից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին
  • Տղաները տան համար հաց են գնել
  • Мирная жизнь в Степанакерте
  • Պապը շուկայում ավանդական սուրճ է եփում
  • Ընտանիքը Արցախի սահմանամերձ գյուղերից Ստեփանակերտ է տեղափոխվել
  • Տղամարդը  ցայտաղբյուրից ջուր է խմում
  • Ժպտացող զինծառայողը քաղաքային ավտոբուսում
  • Կյանքը շարունակվում է․ ղարաբաղյան հյութեղ նռները շուկա են բերում
  • Ստեփանակերտի փողոցներում անցորդները պակասել են, բայց դեռ կան
  • Երեխաները թաքստոցում, փոքրիկները չեն ընկճվում
  • Քաղաքով մեկ զինծառայողներ են
  • Կյանքը Ստեփանակերտում շարունակվում է․ հենց այսպիսի կյանքի համար է ճակատում պատերազմ մղվում
  • Ստեփանակերտում արևոտ եղանակ է
  • Պապը կանգնել է Արցախի խորհրդանիշներով պաստառների դիմաց և մտորում է
  • Ամբողջ քաղաքում Արցախի դրոշներ են, դա կապված չէ առաջնագծում տիրող իրավիճակի հետ։ Ստեփանակերտը միշտ է այդպիսին
  • Հուզիչ լուսանկար. տղան նայում է խաղալիքների փակ խանութի ցուցափեղկին
  • Գրեթե բոլոր խանութները փակ են, սա հատուկենտ գործոց մթերային խանութ մեկն է
  • Ընտանիքը հավաքվել ու թաքստոց է գնում
  • Մեքենան առաջին անհրաժեշտության իրեր՝ դեղորայք ու մթերք է ռազմաճակատ տանում
  • Քաղաքի բոլոր սրճարանները փակ են, բայց երիտասարդները չեն ընկճվում
  • Չնայած պատերազմին՝ կինը ժենգյալով հաց է պատրաստում
  • Կանայք Ստեփանակերտի կենտրոնում գտնվող նստարանին նստած զրուցում են. գլխավոր թեման առաջնագծում տիրող իրավիճակն է
  • Քաղաքում ոստիկանները պարեկություն են իրականացնում. նրանք կողքին տարեց զույգ է քայլում
  • Աղավնիները ճախրում են եկեղեցու շուրջ
© Sputnik / Aram Nersesyan
Տղամարդիկ՝ Ստեփանակերտի օրվա առթիվ շնորհավորական պաստառի դիմաց։ Քաղաքը տոնը նշել են պատերազմի սկզբից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին

Չնայած հակառակորդի սադրանքներին և մի քանի կիլոմետր այն կողմ չդադարող հրետակոծություններին, Ստեփանակերտում կյանքը շարունակվում է:

1994 թվականից հետո Ստեփանակերտն առաջին անգամ հայտնվել է կրակի տակ։ Պատերազմը ներխուժել է քաղաքացիների կենցաղ, հիշեցրել ղարաբաղյան պատերազմի առաջին տարիները։

Մայրաքաղաքի բնակիչները սարսուռով են հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ Ադրբեջանի ԶՈւ-ն սկսեց հրետակոծել։ Ու թեև նրանք համոզված էին, որ թշնամին արթուն է, սակայն լայնամասշտաբ պատերազմն ասես հետ է տվել ժամանակն ու հիշեցրել 90-ականների շրջափակումը։ Այժմ Ստեփանակերտի բնակիչները նորից սովորում են հարմարվել նոր պայմաններին։ Նրանք արդեն երկու գիշեր է՝ ստիպված են ապրել նկուղներում ու հատուկ թաքստոցներում։

Sputnik Արմենիայի ֆոտոշարքը պատմում է քաղաքի բնակիչների առօրյայի մասին ռազմական դրության պայմաններում։ Գիշերը մթության մեջ ննջող Ստեփանակերտում , նույնիսկ մթերային խանութների մեծ մասը փակ է, շուկան աշխատում է միայն որոշակի ժամերի։ Չեն գործում դպրոցները, մանկապարտեզներն ու բուհը։ Միայն դեղատներն են շուրջօրյա աշխատում, հիվանդանոցներում վիրավորների թիվն ավելանում է. նրանց շարքում կան ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։

Սակայն քաղաքացիները ոչ միայն ըմբռնումով են մոտենում իրավիճակին, այլև չեն ընկճվում։ Նրանք ամուր կանգնած են իրենց հողի վրա ու ամեն կերպ շարունակում են աջակցել ճակատին և առաջին անհրաժեշտության իրեր հավաքում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Առաջին լուսանկարներն առաջնագծից. #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1857)

Ըստ թեմայի

ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան
Վերջին 3 ժամում Ադրբեջանը կորցրել է ևս 12 տանկ. տեսանյութ
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Երևանի ավագանու 5 անդամ կամավոր մեկնել են Արցախ
թեգերը:
Լուսանկար, Սահման, հրետակոծություն, Արցախ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ