00:53 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Լուսանկարներ

Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1747)
659 0 0
  • Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը

© Sputnik / Karen Avetisyan
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ Երբեմնի մաքուր ու գեղեցիկ քաղաքն այժմ շատ հատվածներում վերածվել է ավերակների։

Այսօր` Ադրբեջանի սանձազերծած պատերազմի 11–րդ օրը, շարունակվեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծումը։ 

Ստեփանակերտում հիմա դատարկ փողոցներ են, տների ավերակներ։ Պայթած հրթիռների տեղում ծխի սև քուլաներ են բարձրանում։ Ստեփանակերտն արդեն մի քանի օր է՝ ենթարկվում է ադրբեջանական զինուժի զանգվածային հրետակոծությունների ու հրթիռակոծությունների։

Այնինչ ընդամենը 11 օր առաջ Արցախի մայրաքաղաքում կյանքը եռում էր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1747)

Ըստ թեմայի

Ադրբեջանը կրկին թիրախավորել է Ստեփանակերտը
Տներն ավերվել են, մեքենաներն` այրվել. Ստեփանակերտը` հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
Ադրբեջանն ԱԹՍ–ներով ու հրթիռներով հարվածում է մայրաքաղաք Ստեփանակերտին. Բեգլարյան
թեգերը:
հրթիռակոծություն, հրետակոծություն, Ստեփանակերտ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ