23:42 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Լուսանկարներ

Որ տղաները չմրսեն․ երիտասարդ դիզայները բանակի համար տաք հագուստ է կարում անվճար

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1742)
90220
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանը
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
  • Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը
© Sputnik / Asatur Yesayants
Դիզայներ Լիլիթ Դերձյանը

Դիզայներ Լիլիթ Դերձյանը վստահ է` եթե իրեն ֆինանսապես օգնողներ լինեն կամ կտորով ապահովեն, ընկերուհիներն էլ կմիանան իր նախաձեռնությանը։

Արցախի համար դժվարին այս օրերին շատ երիտասարդների նման` դիզայներ Լիլիթ Դերձյանն էլ բանակին օգնելու իր տարբերակն է գտել։ Պատերազմի առաջին իսկ օրերից որոշել է զինվորական տաք հագուստ կարել բանակի համար։ 

Սկզբում Հայաստանի և Արցախի դրոշներ էր կարում, որոնց վաճառքի հասույթով փորձում էր իր բաժին օգնությունն ուղարկել բանակին։ Հետո սոցցանցերում հայտարարություն գրեց, որ մեծ ցանկություն ունի զինվորական տաք հագուստ կարելու, միայն թե իրեն կտոր կամ ֆինանսավորում է անհրաժեշտ։ Մեկ-երկու արձագանք եղավ։ Հավաքված փոքրիկ գումարով Լիլիթն արդեն կտոր է գնել ու սկսել իր կարևոր նախաձեռնությունը։

«Երբեք նման հագուստ չէի կարել։ Օրեր առաջ զինվորական համազգեստով մի տղամարդ մտավ կարի արհեստանոց, հենց նրա հագուստից էլ չափ ու ձև վերցրի, ու հասկացա ինչպես կարեմ, որ ավելի հարմարավետ լինի տղաների համար»,-նշում է Լիլիթը։

Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը. լուսանկարներ

Աղջիկը միայն բամբակյա կտոր է օգտագործում, որպեսզի տղաները չքրտնեն, չմրսեն։

Ասում է` եթե իրեն աջակցեն, թեկուզ կտոր տան, ընկերուհիներն էլ են պատրաստ անվճար հագուստ կարել, միայն թե մի բանով օգտակար լինեն բանակին։

Ավերված Ստեփանակերտի առավոտը. լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1742)

Ըստ թեմայի

Միասնական աղոթք հանուն հաղթանակի ու խաղաղության. խոսուն լուսանկարներ
Հրապարակվել են հրետակոծության ենթարկված լրագրողներին տեղափոխող ավտոբուսի լուսանկարները
Հոկտեմբերի 3. Ստեփանակերտը գիշերային ռմբակոծությունից հետո. լուսանկարներ
թեգերը:
Լիլիթ Դերձյան, հագուստ, Զինվոր, դիզայներ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ