15:41 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Լուսանկարներ

Ստեփանակերտ. վիրավոր քաղաքը հումանիտար հրադադարի առաջին օրը. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1572)
93010
  • Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը

© Sputnik / Aram Nersesyan
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը

Ստեփանակերտում այսօր ցերեկը հրթիռային հարվածներ չեն եղել։ Sputnik Արմենիայի լուսանկարիչը արձանագրել է վիրավոր, բայց խաղաղ քաղաքի տեսարանները։

Հումանիտար հրադադար հայտարարելուց հետո ցերեկն Արցախի մայրաքաղաքում խաղաղ էր, բայց մարդիկ չէին շտապում դուրս գալ թաքստոցներից։ Երկու շաբաթ հրթիռակոծության ենթարկված քաղաքացիների հիշողությունը դեռ թարմ է: Բայց կային նաև համարձակներ, որոնք սկսել էին վերականգնել էլեկտրահաղորդման գծերը։

Քարդաշյանը հորդորում է հետևել իր օրինակին. նա 1 մլն դոլար կփոխանցի «Հայաստան» հիմնադրամին

Շատերը չեն կարողանում ուշքի գալ. կարճ ժամանակում նրանք անօթևան են մնացել և կորցրել այն ամենը, ինչ տարիների ընթացքում են ձեռք բերել։ Բայց արցախցիների համար ամենակարևորը ոչ թե տունն է, այլ հարազատների ու մտերիմների անվտանգությունը։

Ցավոք, արդեն կեսգիշերին մոտ թշնամին, անտեսելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, սկսեց հրթիռակոծել քաղաքը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1572)

Ըստ թեմայի

Հրթիռակոծվում են նաև Մարտունին ու Շուշին
Սա զազրելի ագրեսիա է. Զոհրաբ Մնացականյանը` Ստեփանակերտի հրթիռակոծման մասին
Տունը վնասվել է, անասնագոմը` ամբողջությամբ այրվել. նոր տեսանյութ Ստեփանակերտից
թեգերը:
Լուսանկար, Ավերածություններ, հրթիռակոծություն, Ստեփանակերտ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ